parcom
armenian maps
երեքշաբթի, 22.10.2019, 07:35


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » մարտ » 16

Ռուսաստանը մտադիր չէ միավորել իր գազատար «Հարավային հոսք» նախագիծը պոտենցիալ եվրոպական մրցակից Nabucco-ի հետ: Այդ մասին մարտի 15-ին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն՝ մեկնաբանելով իտալական Eni ընկերության ղեկավար Պաոլո Սկարոնիի համապատասխան գաղափարը:

«Մենք որեւէ կերպ չենք քննարկում այդ գաղափարը: Մենք ուժեղ ենք, քանի որ եւ գազ ունենք, եւ փաստացի, բոլոր անհրաժեշտ լուծումները, որ պետք են այդ գազատարի շինարարություն սկսելու համար, արդեն ընդունված են: Այդ պատճառով էլ մենք անհամբեր սպասում ենք, թե երբ կարող է Nabucco նախաֆգիծը մրցակցել մեզ հետ»,- ըստ «Վեդոմոստիի» ասել է Շմատկոն:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Eni-ի՝ «Հարավային հոսքի» հավասար բաժնետերերից մեկի գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին առաջարկել է միավորել երկու գազատարները ծախսերը կրճատելու նպատակով:

«Հարավային հոսքը» նախատեսվում է կառուցել 2013թ.: Գազատարը անցկացվելու է Սեւ ծովի հատակով մինչեւ Բուլղարիա, որտեղից այն երկու ճյուղի կբաժանի՝ Հունաստոնվ Իտալիա եւ Ս ... կարդալ շարունակությունը

: 803 | : 16.03.2010 | 4.0/1 | (0)

Հերթական ուժեղ երկրաշարժը` 6,7 մագնիտուդով, տեղի է ունեցել Չիլիում: Մասնագետների հաղորդմամբ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոնպենսյոն քաղաքից 72 կմ հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ Կոմպենսյոնում ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել այս տարվա փետրվարին:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս պահին զոհերի, ավերվածությունների, ինչպես նաև ցունամիի վտանգի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Աղբյուրը` aysor.am

: 752 | : 16.03.2010 | 0.0/0 | (0)

Նկարիչ, քանդակագործ եւ լուսավորության դարաշրջանի հայտնի գիտնական Լեոնարդո դա Վինչին իր «Խորհրդավոր ընթրիք» կտավում ծածկագրել է աշխարհի վերջի տարեթիվը։ The Times պարբերականի հաղորդմամբ, այսպիսի եզրակացության է հանգել դա Վինչիի ստեղծագործություն ուսումնասիրող Սաբրինա Սֆորցա Գալիցիան։

Փորձագետի հավաստմամբ, որմնանկարում կա հատված, որը պարունակում է «մաթեմատիկական եւ աստղագիտական խնդիր»: Դա Վինչին աշխարհի վերջի տարեթիվը գաղտնագրել է նկարում Հիսուս Քրիստոսի գլխավերեւում գտնվող պատուհանի հատվածում։

Ըստ գիտնականի՝ Դավինին իր կտավում նշել է, թե 4006 թվականի մարտի 21-ին աշխարհում ուժեղ ջրհեղեղ կլինի։ Այն կտեւի 8 ամիս, եւ 4006 թվականի նոյեմբերի 1-ին կգա աշխարհի վերջը։ Ընդ որում, նկարչի գնահատականներով, այդ տարեթիվը նոր շրջան կդառնա մարդկության համար":

Աղբյուրը` news.am

: 1922 | : 16.03.2010 | 3.8/8 | (0)

Իրանական պատվիրակությունը երկրի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մուհամմեդ Նեջարի գլխավորությամբ ապրիլի վերջին, մայիսի սկզբին կայցելի Ադրբեջան:

Այցի ընթացքում, ինչպես հաղորդել է ՆԳ փոխնախարար Մեհդի Մուհամմեդիֆերը, նախարարին ուղեկցելու են Իրանի չորս նահանգների ղեկավարներ եւ կառավարության պաշտոնատար անձինք, հայտնում է MEHR գործակալությունը:

Բաքվում կայանալիք հանդիպումներում, ըստ աղբյուրի, քննարկվելու են տնտեսության եւ անվտանգության ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցերը:

Ըստ փոխնախարարի, նախարարը Բաքվում ստորագրելու է մի շարք փաստաթղթեր անվտանգության ոլորտում:

Աղբյուրը` news.am

: 792 | : 16.03.2010 | 0.0/0 | (0)

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խիստ քննադատության է արժանացրել «Իմեդի» հեռուստաալիքով շաբաթ օրը ցուցադրված բեմականացված սյուժեն` ռուսաստանյան զորքերի` Վրաստան ներխուժման և իր` սպանված լինելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը, երկուշաբթի օրը Սահակաշվիլին հայտարարել է, որ բնակչության մոտ խուճապ առաջացրած տեսանյութը «վնասակար» էր վրաց հասարակության համար:

Հեռուստաալիքի թողարկած նյութը նաև քննադատել են «Իմեդի»-ի հիմնադիր Բադրի Պատառկացիշվիլիի ընտանիքը, Վրաստանում ԱՄՆ դեսպանը և Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Աղբյուրը` aysor.am

: 791 | : 16.03.2010 | 0.0/0 | (0)

Թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ մարտի 14-ին Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Դաղլըջայի շրջանում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները գործողություններ ենիրականացրել PKK-ի դեմ, որի արդյունքում զոհվել է մեկ թուրք սպա եւ վիրավորվել մեկ զինվոր։

Իսկ ահա Firat գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերը անցել են Թուրքիայի սահմանը ներխուժել Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջան եւ ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ։ PKK-ի համառ դիմադրության հետեւանքով՝ զոհվել է 5 թուրք զինվորական, իսկ վիրավորների մասին տեղեկություններ չկան։


Աղբյուրը` news.am
: 789 | : 16.03.2010 | 0.0/0 | (0)

Մինչեւ տարեվերջ 300 նոր դպրոցներ կմիանան Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին։ Այս մասին ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ այժմ իրենց կենտրոնը զբաղված է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման տեխնիկական պայմանների սահմանմամբ, որին կհաջորդի համապատասխան մրցույթի հայտարարումը։

«Առաջիկա 10 օրում մրցույթ կհայտարարվի կազմակերպությունների համար, ովքեր կցանկանան այդ ցանցը կառուցել եւ նոր դպրոցները միացնել ցանցին»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ցանցին միացող դպրոցները կընտրվեն ելնելով դրանց տեխնիկական պայմաններից։ Նա տեղեկացրեց նաեւ, որ այժմ ցանցին միացված է 644 դպրոց։

Աղբյուրը` news.am

: 1385 | : 16.03.2010 | 0.0/0 | (1)

Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Անգելա Մերկելի ու արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ՀՀ նախագահի այցելության հետ կապված հարցեր, հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում ևս անդրադարձել են ՀՀ Նախագահի Գերմանիա կատարելիք առաջիկա պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Բեռլինում նախարար Նալբանդյանն այցելել է նաև Բունդեստագ, ուր հանդիպում է ունեցել խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի և հանձնաժողովի անդամների հետ:

Նախարար ... կարդալ շարունակությունը

: 834 | : 16.03.2010 | 0.0/0 | (0)

Մարտի 15-ին իր Գերմանիա այցելության շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ՀՀ նախագահի այցելության հետ կապված հարցեր, հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Բեռլինում նախարար Նալբանդյանն այցելել է նաեւ Բունդեստագ, ուր հանդիպում է ունեցել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի եւ հանձնաժողովի անդամների հետ: Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային խնդիրների` հայ-թուրքական հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Ռուպրեխտ Պոլենցը իր ղեկավարած հանձնաժողովի անունից ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ հույս հայտնել, որ այս պատմական առիթը ... կարդալ շարունակությունը

: 780 | : 16.03.2010 | 0.0/0 | (0)

Որոնում

Օրացույց
«  մարտ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner