parcom |
|
|
նորություններ |
|
|
հարցում |
|
|
|
գլխավոր » 2010 » մարտ » 25
Շուշիի ԳարեգինՆժդեհ եւ Աարամ Մանուկյան փողոցների հիմնանորոգմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է քաղաքի մի շարք սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների վերականգնումը: Փողոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են «Հեռուստամարաթոն 2009»-ին Ռուսաստանի հայ համայնքի կատարած նվիրատվություններով: Կոյուղագծի, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցումից հետո փողոցներն ու մայթերը (ընդհանուր երկարությունը շուրջ 950 մ) կասֆալտապատվեն, կկահավորվեն: Փողոցների երկայնքով կտեղադրվեն լուսատուներ: Աշխատանքները կեզրափակվեն փողոցները մայթերից տարանջատող 1,5 մ լայնությամբ սիզամարգերի կանաչապատումով: Աղբյուրը` News.am
: 1042 |
: 25.03.2010
| 0.0/0
| (0)
|
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել երկու հազվագյուտ բնօրինակ լուսանկար: Այս անտիպ լուսանկարներում պատկերված են 1920թ. կոտորածից եւ ավերումից հետո ավերակների վերածված Շուշի քաղաքի հայկական թաղամասի համայնապատկերը: Լուսանկարները արված են տարբեր դիրքերից. դրանցից մեկը պատկերում է Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որի շուրջը ճարտարապետական ուրույն կառույցներով հարուստ հայկական քաղաքի ավերված տներն ու շինություններն են, իսկ մյուսում` հրկիզված ու ավերված հայկական թաղամասի պատկերն է, որտեղ Կանաչ ժամ եկեղեցին է եւ Շուշի ճարտարապետությանը բնորոշ եռահարկ ու երկհարկ շենքերի ավերակները: Այս լուսանկարները տեղի ունեցած եղեռնագործության սարսափելի մասշտաբների բացառիկ վկայություններն են: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Շուշին Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկն էր եւ նշանակալի դեր էր կատարում Արցախի հայության քաղաքական եւ մշակութային
...
կարդալ շարունակությունը
: 997 |
: 25.03.2010
| 0.0/0
| (0)
|
|
|
|
Որոնում |
|
|
Օրացույց |
|
|
parcom |
|
|
Օրացույց |
|
|
|