Parcom կայքը
ստեղծվել է պայքարելու հատկապես հայկական քարտեզներն աղավաղելու դեմ:
- Թուրքիան և Ադրբեջանը տարեկան միլիոնավոր դոլարներ են ծախսում հակահայ քարոզչության վրա:
- Նույն Թուրքիան տարեկան մոտ 360 մլն ԱՄՆ դոլար է ծախսում աշխարհում իր քարոզչության վրա, որի գերակշիռ մասը բաժին է ընկնում հայերի դեմ աշխատանքին: Ադրբեջանը տարեկան 50 մլն դոլար է հատկացնում աշխարհում հայերի սպանությունների համար: Թվերը բավական խոսուն են:
- Աշխարհի հայտնի ու անհայտ հարյուր-հազարավոր կայքերում Հայաստանի քարտեզն ու պատմությունն աղավաղված են ներկայացվում:
- Այցելեք ցանկացած կայք, և Ձեր առջև կբացվի մասնատված Հայաստան, Արցախը` Ադրբեջանի ստրուկ կամ լավագույն դեպքում` մի կղզյակ նույն Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես բացակայում են ազատագրված շրջանները:
- Նույն իրավիճակը, ցավոք, տիրում է նաև շատ հայկական կայքերում:
Ինչ է անհրաժեշտ մեզ անելու...
- Մշտական
նամակներով ու նմանատիպ գրոհներով ստիպել բոլոր վերոնշյալներին ուղղելու
սխալները: Անձնական և ծանոթ մարդկանց փորձը ցույց է տալիս, որ դա բավական
աշխատող տարբերակ է:
- Ապացուցել աշխարհին, որ մենք` հայերս ենք ճշմարտացի, ոչ թե թուրք-ադրբեջանական թյուրիմացությունը: Այս դեպքում ևս փորձ կա, երբ ռուսական մի խոշոր կայք իմ նամակներին պատասխանեց, թե իրենք համաձայն են իմ նկատառումների հետ, բայց ադրբեջանական կողմն ավելի ակտիվ է աշխատում, և իրենք չեն ուզում խնդիրներ ունենալ նրանց հետ:
- Հետևություն, ստիպենք աշխարհին, որ այսուհետ նրա'նք խուսափեն մեզ հետ խնդիրներ ունենալուց:
- Parcom-ը այդ խնդիրների հաղթահարման համար է ստեղծված: Հետևեք մեր աշխատանքին, արձագանքեք մեր կոչերին, և տեղեկատվական դաշտում ևս մեր հաղթանակները լիակատար կլինեն: