parcom
armenian maps
հինգշաբթի, 28.03.2024, 16:29


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » մարտ » 31

Իրանցի ֆիզիկոս-ատոմագետ Շահրամ Ամիրին, որ անհետ կորել է անցած տարվա հունիսին Սաուդյան Արաբիայում, ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում եւ համագործակցում է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ: Այդ մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը:

Իրանական ատոմային ծրագրի առանցքային դեմքերից մեկը համարվող Ամիրիի փախուստը եւ ԿՀՎ-ի հետ աշխատելու նրա համաձայնությունը, ըստ աղբյուրի «հեղաշրջում դարձան հետախուզության մեջ»:

Թեհրանը գիտնականի անհետանալու համար անցած տարվա վերջին մեղադրեց Սաուդյան Արաբիային:

... կարդալ շարունակությունը

: 1013 | : 31.03.2010 | 0.0/0 | (0)

Մոտ ժամանակներս Բաքուն ստիպված կլինի աշխարհաքաղաքական ընտրություն կատարել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ։ Ադրբեջանական Turan-ին տված հարցազրույցում այսպիսի միտք է հայտնել ԱՄՆ Անվտանգության խորհրդի նախկին նախագահ, Վաշինգտոնում Իրանի քաղաքականության կոմիտեի ղեկավար Ռայմոնդ Թանթերը։

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական սպառազինության մասին նոր համաձայնագիրը, Թանթերի խոսքով, ավելի շուտ Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օգտագործում է ենթադրում։

«Դրա հավանականությունն այժմ ավելի մեծ է, քան նույն թեմայով ռուսների եւ Բուշի վարչակազմի միջեւ եղած բանակ ... կարդալ շարունակությունը

: 1041 | : 31.03.2010 | 0.0/0 | (0)

-Մենք շատ սակավապահանջ ենք մեր կենցաղում. իմ ընկերներից և ոչ մեկը բարվոք կյանքով չի ապրում, բայց մենք չենք տրտնջում, մենք շատ գոհ ենք, որ ապրում ենք մեր հայրենիքում,-«Արմատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ասել է արցախյան պատերազմի ազատամարտիկ Պավել Մանուկյանը։

Խոսելով հայրենասիրության մասին՝ նա ասել է, թե իր հայրենիքի մեջ գծված «այս արհեստական սահմանները երբեք չի ընդունում».

-Այդ աղ լիզողները փորձում են քարտեզ ձևավորել։ Ես դա չեմ ընդունում։ Ես ընդունում եմ Նախիջևանի տարածքով պատմական մեր հայրենիքը։

Ազատամարտիկն ասել է, թե մեր երկրում իրականացվող քարոզչությունը շատ ողորմելի է.

... կարդալ շարունակությունը
: 1084 | : 31.03.2010 | 5.0/1 | (0)

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղը միայն մի քանի տարի առաջ է հայտնվել Հայաստանի քարտեզում և դասվել Շիրակի մարզի գյուղերի շարքը:

Նշենք, որ Ամասիայի տարածաշրջանը Հայաստանի ամենահյուսիսային մասն է, որը սահմանակից է Թուրքիային և Վրաստանին: Այս տարածքը, նախքան հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, կոմպակտ կերպով բնակեցված էր ադրբեջանցիներով: Իսկ վերջին տարիների ընթացքում այդ շրջանում վերաբնակվել են ջավախահայերը: Այժմ Ամասիայի շրջանը Հայաստանի ամենաաղքատ և լքված շրջաններից է, որն առանձնանում է նաև իր կլիմայական խիստ պայմաններով:

Ջրաձորը հին պատմություն ունի։ Նախկին անունը Ջալաբ  է եղել, հիմնադրվել է 1842-ին: Բնակչությունը ներգաղթել է Արևմտյան Հայաստանի Բասեն քաղաքից: Երկրաշ ... կարդալ շարունակությունը

: 1187 | : 31.03.2010 | 0.0/0 | (0)

Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները հետաքրքիր որակներ են ստանում: Այս անգամ էլ Անկարայի փաստաբանների պալատի անդամ Բենդալ Ջելիլ Էզմանը դիմել է Անկարայի դատարաններից մեկը` պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտել Թալեաթ փաշային եւ նրա անուններով փողոցները անվանափոխել:

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` փաստաբան Էզմանը նաեւ մասնակցել է «Ներեցեք մեզ, հայեր» ստորագրահավաքին: Նա պնդել է, որ 1915-ին հայերը թուրքերի կողմից ենթարկվել են պլանավորված կոտորածի:

Փաստաբանը նշել է, որ իրեն մերժել են ներկայացնել 1918 եւ 1922 թվականների դատական գործերի փաստաթղթերը, որոնք վերաբերվում են 1915-ի ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում իրականացրած տեղահանության մեղավորների դատապարտմանը: Թուրք փաստաբանը հայցադիմումում ներկայացնում է մեղադրանք Թալեաթ փաշայի կոմիտեի անդամների դեմ` ժամանակակից Թուրքիայի ... կարդալ շարունակությունը

: 1060 | : 31.03.2010 | 0.0/0 | (0)

Որոնում

Օրացույց
«  մարտ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner