Մինչեւ տարեվերջ 300 նոր դպրոցներ կմիանան Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին։ Այս մասին ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի
տնօրեն Արեգ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ այժմ իրենց կենտրոնը զբաղված է
Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման տեխնիկական պայմանների
սահմանմամբ, որին կհաջորդի համապատասխան մրցույթի հայտարարումը։
«Առաջիկա 10 օրում մրցույթ կհայտարարվի կազմակերպությունների համար,
ովքեր կցանկանան այդ ցանցը կառուցել եւ նոր դպրոցները միացնել ցանցին»,-
ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ցանցին միացող դպրոցները կընտրվեն ելնելով
դրանց տեխնիկական պայմաններից։ Նա տեղեկացրեց նաեւ, որ այժմ ցանցին
միացված է 644 դպրոց։ Աղբյուրը` news.am
|