parcom |
|
|
նորություններ |
|
|
հարցում |
|
|
|
գլխավոր » 2010 » մարտ » 24 » «The Financial Times». Թուրքիան սառեցրել է Վաշինգտոնի հետ տնտեսական նախաձեռնությունները
18:10 «The Financial Times». Թուրքիան սառեցրել է Վաշինգտոնի հետ տնտեսական նախաձեռնությունները |
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան Վաշինգտոնի հետ ռազմական, էներգետիկ եւ առեւտրային կապերի ամրապնդմանն ուղղված քայլեր չի անում։ Այս մասին հայտնում է «The Financial Times» թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին առեւտրի նախարար Զաֆեր Չաղլայանին։
Թերթը նշում է, որ Վաշինգտոնը Թուրքիային միշտ դիտել է որպես իր ռազմավարական դաշնակից եւ կարեւր գործընկեր Իրաքի եւ Աֆղանստանի հարցերում։
Թերթը նաեւ ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայկական բանաձեւի ընդունման հաջորդ օրը թուրք դիվանագետները ժամանեցին Մոսկվա, որպեսզի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկեն միջուկային տեխնիկայի մասին նախագիծը։ «Դա ազդանշան էր, որ իր համար անցանկալի զարգացումների դեպքում Թուրքիան կարող է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները»։
Թերթը մեջբերում է Չաղլայանի խոսքերը. «Թուրքիան եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են եւ ցանկանում են զարգացնել տնտեսական եւ առեւտրային կապերը»։
Աղբյուրը` News.am
|
դիտումներ: 1021 |
ավելացրել է: parcom
| վարկանիշ: 0.0/0 |
բոլոր մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները [ գրանցում | մուտք ]
|
|
Որոնում |
|
|
Օրացույց |
|
|
parcom |
|
|
Օրացույց |
|
|
|