գլխավոր » 2010»մարտ»29 » Թուրքիայի ներկայիս տարածքները կրկին այլ երկրի քարտեզում
11:03
Թուրքիայի ներկայիս տարածքները կրկին այլ երկրի քարտեզում
Փարիզում անցկացվող Միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսում Սիրիայի զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչների կողմից այցելուներին բաժանվող Սիրիայի քարտեզներում Թուրքիայի Հաթայեւ Իսքենդերուն նահանգները Սիրիայի կազմում են ընդգրկված:
Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայում բնակվող իսքենդերունցի Նեջաթին նշել է, որ նախկինում եւս նման սխալ թույլ է տվել Սիրիայի զբոսաշրջության նախարարությունը: Վերջինս կրկին այցելել է ցուցահանդես ստուգելու արդյո՞ք Սիրիայի զբոսաշրջության նախարարությւոնը ուղղել է սխալը, եւ պարզել է, որ նույն բանը կրկնվում է: