Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խիստ
քննադատության է արժանացրել «Իմեդի» հեռուստաալիքով շաբաթ օրը ցուցադրված
բեմականացված սյուժեն` ռուսաստանյան զորքերի` Վրաստան ներխուժման և իր`
սպանված լինելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան
ծառայությունը, երկուշաբթի օրը Սահակաշվիլին հայտարարել է, որ բնակչության
մոտ խուճապ առաջացրած տեսանյութը «վնասակար» էր վրաց հասարակության համար:
Հեռուստաալիքի թողարկած նյութը նաև քննադատել են «Իմեդի»-ի հիմնադիր
Բադրի Պատառկացիշվիլիի ընտանիքը, Վրաստանում ԱՄՆ դեսպանը և Ռուսաստանի
ԱԳՆ-ն:
Աղբյուրը` aysor.am