Ռուսաստանը մտադիր չէ միավորել իր գազատար «Հարավային հոսք» նախագիծը
պոտենցիալ եվրոպական մրցակից Nabucco-ի հետ: Այդ մասին մարտի 15-ին
հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն՝
մեկնաբանելով իտալական Eni ընկերության ղեկավար Պաոլո Սկարոնիի
համապատասխան գաղափարը:
«Մենք որեւէ կերպ չենք քննարկում այդ գաղափարը: Մենք ուժեղ ենք, քանի
որ եւ գազ ունենք, եւ փաստացի, բոլոր անհրաժեշտ լուծումները, որ պետք են
այդ գազատարի շինարարություն սկսելու համար, արդեն ընդունված են: Այդ
պատճառով էլ մենք անհամբեր սպասում ենք, թե երբ կարող է Nabucco նախաֆգիծը
մրցակցել մեզ հետ»,- ըստ «Վեդոմոստիի» ասել է Շմատկոն:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Eni-ի՝ «Հարավային հոսքի» հավասար
բաժնետերերից մեկի գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին առաջարկել է միավորել
երկու գազատարները ծախսերը կրճատելու նպատակով:
«Հարավային հոսքը» նախատեսվում է կառուցել 2013թ.: Գազատարը
անցկացվելու է Սեւ ծովի հատակով մինչեւ Բուլղարիա, որտեղից այն երկու
ճյուղի կբաժանի՝ Հունաստոնվ Իտալիա եւ Սերբիայով ու Հունգարիայով Ավստրիա:
Աղբյուրը` news.am