գլխավոր » 2010»մարտ»24 » Պուտինը հեռախոսազրուց է ունեցել Էրդողանի հետ
18:13
Պուտինը հեռախոսազրուց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նախօրեին հեռախոսազրուց է ունեցել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես Ռիա Նովոստիին հայտնել է Ռուսաստանի վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են առեւտրատնտեսական շրջանառության ներկայիս իրավիճակը, լայնածավալ միջազգային ծրագրերի իրականացման ընթացքը, այդ թվում` էներգետիկայի ոլորտում: