Նկարիչ, քանդակագործ եւ լուսավորության դարաշրջանի հայտնի գիտնական
Լեոնարդո դա Վինչին իր «Խորհրդավոր ընթրիք» կտավում ծածկագրել է աշխարհի
վերջի տարեթիվը։ The Times պարբերականի հաղորդմամբ, այսպիսի եզրակացության
է հանգել դա Վինչիի ստեղծագործություն ուսումնասիրող Սաբրինա Սֆորցա
Գալիցիան։
Փորձագետի հավաստմամբ, որմնանկարում կա հատված, որը պարունակում է
«մաթեմատիկական եւ աստղագիտական խնդիր»: Դա Վինչին աշխարհի վերջի տարեթիվը
գաղտնագրել է նկարում Հիսուս Քրիստոսի գլխավերեւում գտնվող պատուհանի
հատվածում։
Ըստ գիտնականի՝ Դավինին իր կտավում նշել է, թե 4006 թվականի մարտի
21-ին աշխարհում ուժեղ ջրհեղեղ կլինի։ Այն կտեւի 8 ամիս, եւ 4006 թվականի
նոյեմբերի 1-ին կգա աշխարհի վերջը։ Ընդ որում, նկարչի գնահատականներով,
այդ տարեթիվը նոր շրջան կդառնա մարդկության համար":
Աղբյուրը` news.am