parcom |
|
|
նորություններ |
|
|
հարցում |
|
|
|
գլխավոր » 2010 » մարտ » 24 » Կոնգրեսականները կոչ են անում 70 մլն դոլարով մեծացնել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը
18:16 Կոնգրեսականները կոչ են անում 70 մլն դոլարով մեծացնել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը |
/PanARMENIAN.Net/ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի պաշտպանութան խմբի համանախագահ, հանրապետական Ֆրենկ Փալոունը 27 կոնգրեսականների հետ միասին նամակ է ուղարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Նիտտե Լոուին: Նամակում կոնգրեսականները պահանջում են ենթահանձնաժողովին պաշտպանել 2011-ի բյուջեի օրինագիծը` Հայաստանին եւ ԼՂ-ին օգնություն տրամադրելու մասում :
Կոնգրեսականները նաեւ կոչ են անում պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարությունը, շփումներ հաստատել ԱՄՆ եւ ԼՂ միջեւ, ինչպես նաեւ մեծացնել Ղարաբաղին հատկացվող ամերիկյան ռազմական օգնության ծավալը: 2010-ի ամերիկյան վարչակազմի բյուջեով Հայաստանին տրամադրվել է օգնություն 41 մլն դոլարի չափով, Լեռնային Ղարաբաղին` 8 մլն դոլարի չափով:
ՙՀայաստանի ժողովուրդը շարունակում է բախվել տնտեսական խնդիրների հետ, որոնք պայմանավորված են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակմամբ: Ելնելով դրանից` մենք պահանջում ենք 70 մլն դոլարով մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը 2011-ին՚,- ասվում է կոնգրեսականների նամակում:
Նրանք կոչ ենք անում ենթահանձնաժողովին պահպանել ՙԱզատության պաշտպանության ակտի՚ 907-րդ ուղղումը, հաղորդում է Asbarez.com-ը:
|
դիտումներ: 982 |
ավելացրել է: parcom
| վարկանիշ: 0.0/0 |
բոլոր մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները [ գրանցում | մուտք ]
|
|
Որոնում |
|
|
Օրացույց |
|
|
parcom |
|
|
Օրացույց |
|
|
|