Իրանական պատվիրակությունը երկրի ներքին գործերի նախարար Մուստաֆա
Մուհամմեդ Նեջարի գլխավորությամբ ապրիլի վերջին, մայիսի սկզբին կայցելի
Ադրբեջան:
Այցի ընթացքում, ինչպես հաղորդել է ՆԳ փոխնախարար Մեհդի
Մուհամմեդիֆերը, նախարարին ուղեկցելու են Իրանի չորս նահանգների
ղեկավարներ եւ կառավարության պաշտոնատար անձինք, հայտնում է MEHR
գործակալությունը:
Բաքվում կայանալիք հանդիպումներում, ըստ աղբյուրի, քննարկվելու են
տնտեսության եւ անվտանգության ոլորտներում երկու երկրների
համագործակցության հարցերը:
Ըստ փոխնախարարի, նախարարը Բաքվում ստորագրելու է մի շարք փաստաթղթեր անվտանգության ոլորտում:
Աղբյուրը` news.am