գլխավոր » 2010»մարտ»31 » Իրանցի ատոմային մասնագետն աշխատում է ԿՀՎ-ի համար
19:03
Իրանցի ատոմային մասնագետն աշխատում է ԿՀՎ-ի համար
Իրանցի ֆիզիկոս-ատոմագետ Շահրամ Ամիրին, որ անհետ կորել է անցած տարվա հունիսին Սաուդյան Արաբիայում, ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում եւ համագործակցում է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ: Այդ մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը:
Իրանական ատոմային ծրագրի առանցքային դեմքերից մեկը համարվող Ամիրիի փախուստը եւ ԿՀՎ-ի հետ աշխատելու նրա համաձայնությունը, ըստ աղբյուրի «հեղաշրջում դարձան հետախուզության մեջ»:
Թեհրանը գիտնականի անհետանալու համար անցած տարվա վերջին մեղադրեց Սաուդյան Արաբիային: