գլխավոր » 2010»մարտ»25 » «Հայաստան» հիմնադրամի միջոցներով կնորոգվեն Շուշիի փողոցները
12:27
«Հայաստան» հիմնադրամի միջոցներով կնորոգվեն Շուշիի փողոցները
Շուշիի ԳարեգինՆժդեհ եւ Աարամ Մանուկյան փողոցների հիմնանորոգմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է քաղաքի մի շարք սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների վերականգնումը:
Փողոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են «Հեռուստամարաթոն 2009»-ին Ռուսաստանի հայ համայնքի կատարած նվիրատվություններով:
Կոյուղագծի, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցումից հետո փողոցներն ու մայթերը (ընդհանուր երկարությունը շուրջ 950 մ) կասֆալտապատվեն, կկահավորվեն: Փողոցների երկայնքով կտեղադրվեն լուսատուներ: Աշխատանքները կեզրափակվեն փողոցները մայթերից տարանջատող 1,5 մ լայնությամբ սիզամարգերի կանաչապատումով: