Թուրքիայի վարաչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Cihan գործակալության փոխանցմամբ` թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Թայիփ Էրդողանը Լիբիայում կայանալիք Արաբական Միության գագաթաժողովից առաջ Սիրայի առաջնորդի հետ քննարկել է տարածաշրջանային որոշ խնդիրներ:
Հեռախոսազրույցի մանրամասների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սիրայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:
Երեկ Սարգսյան-ալ-Ասադ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսին Սիրայի առաջնորդը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջարկել էր Դամասկոսի միջնորդությունը: