parcom |
|
|
նորություններ |
|
|
հարցում |
|
|
|
գլխավոր » 2010 » մարտ » 25 » Ցեղասպանության թանգարանը հազվագյուտ լուսանկարներ է ձեռքբերել
12:26 Ցեղասպանության թանգարանը հազվագյուտ լուսանկարներ է ձեռքբերել |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել երկու հազվագյուտ բնօրինակ լուսանկար: Այս անտիպ լուսանկարներում պատկերված են 1920թ. կոտորածից եւ ավերումից հետո ավերակների վերածված Շուշի քաղաքի հայկական թաղամասի համայնապատկերը: Լուսանկարները արված են տարբեր դիրքերից. դրանցից մեկը պատկերում է Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որի շուրջը ճարտարապետական ուրույն կառույցներով հարուստ հայկական քաղաքի ավերված տներն ու շինություններն են, իսկ մյուսում` հրկիզված ու ավերված հայկական թաղամասի պատկերն է, որտեղ Կանաչ ժամ եկեղեցին է եւ Շուշի ճարտարապետությանը բնորոշ եռահարկ ու երկհարկ շենքերի ավերակները: Այս լուսանկարները տեղի ունեցած եղեռնագործության սարսափելի մասշտաբների բացառիկ վկայություններն են: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Շուշին Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկն էր եւ նշանակալի դեր էր կատարում Արցախի հայության քաղաքական եւ մշակութային կյանքում: 1920թ. մարտի 23-ին մուսավաթականները` Խոսրով-բեկ Սուլթանովի ղեկավարությամբ, իրագործեցին Շուշիի հայաթափման իրենց վաղեմի ծրագիրը` կազմակերպելով տեղի հայության կոտորածն ու հայկական թաղամասի թալանն ու հրկիզումը: Այդ օրը քաղաքում գտնվող թաթարական զորաջոկատը, որին ավելի ուշ միացան նաեւ քաղաքի մահմեդականները, իրագործեցին շուրջ 10.000 հայերի կոտորածը, ինչպես նաեւ քաղաքի հայկական թաղամասի ավերն ու հրկիզումը: Սոսկալի կոտորածից կարողացան խուսափել միայն մի քանի հազար հայեր, որոնց հաջողվեց փախչել քաղաքից: Երբեմնի ծաղկուն քաղաքը, որի բնակչության կեսից ավելին կազմում էին հայերը, մոխրակույտերի վերածվեց: Այս եղերական օրվանից հետո Շուշիի ժողովրդագրական պատկերը կտրուկ փոխվեց եւ քաղաքը զրկվեց իր հայ բնակչությունից: Խորհրդային տարիներին Շուշին շարունակաբար ներկայացվում էր որպես ադրբեջանցի ժողովրդի պատմամշակութային կենտրոն: 1960-1970թթ. Հեյդար Ալիեւի (Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար 1969-1982թթ.) ջանքերով ոչնչացվեցին 1920թ. ողբերգության հետքերը` երբեմնի հայկական թաղամասի շինությունների կիսականգուն ավերակները, որոնք քաղաքում հայկական մշակութային ներկայության եւ տեղի ունեցած ողբերգության խոսուն վկայություններն են: Աղբյուրը` News.am
|
դիտումներ: 998 |
ավելացրել է: parcom
| վարկանիշ: 0.0/0 |
բոլոր մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները [ գրանցում | մուտք ]
|
|
Որոնում |
|
|
Օրացույց |
|
|
parcom |
|
|
Օրացույց |
|
|
|