Դեպի Եվրոպա գազի տարանցման շուրջ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններն ընդհատվել են:
Երկխոսությունն դադարեցվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, որը դժգոհ է Թուրքիայի ջանքերից կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
Ինչպես հայտնում է Գազետա.ռու-ն, վկայակոչելով «Deutsche Welle»-ին, այդ մասին խոստովանել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, ասելով, որ Բաքվի հետ բանակցությունները դադարեցվել են ավելի քան մեկ ամիս առաջ: Գլխավոր խնդիրը, ըստ նախարարի, քաղաքական է:
Աղբյուրը` Aysor.am
|