parcom
armenian maps
հինգշաբթի, 18.04.2024, 10:44


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » ապրիլ » 12 » Վաշինգտոնում բացվում է միջուկային անվտանգության գագաթնաժողովը
11:28
Վաշինգտոնում բացվում է միջուկային անվտանգության գագաթնաժողովը

ԱՄՆ մայրաքաղաքում այսօր բացվում է միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Վաշինգտոն են մեկնել 47 երկրների ղեկավարներ, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Բացի հիմնական թեմայի քննարկումից, վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակներում կակայանան մի շարք երկների ղեկավարների երկկողմ հանդիպումներ: Ինչպես նախօրորք հայտնել էր Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գեյթսը, գագաթնաժողովի առաջին օրը ԱՄՆ նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՉԺՀ ղեկավար Խու Ցզինթաոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի և Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակի հետ:

ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ` կիրակի օրը նախագահ Օբաման արդեն ունեցել է երկկողմ հանդիպումներ` Հնդկաստանի վարչապետ Մանմոխան Սինգխի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Սպասվում է, որ այսօր գագաթնաժողովի մասնակից-երկրների ղեկավարները հարգանքի տուրք կմատուցեն Սմոլենսկում ավիավթարի հետևանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, նրա տիկնոջ, ինչպես նաև նախագահին ուղեկցող պատվիրակության հիշատակին: 


Աղբյուրը` Aysor.am
դիտումներ: 1109 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  ապրիլ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner