parcom
armenian maps
ուրբաթ, 19.04.2024, 11:04


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » ապրիլ » 06
Այս տարի լրանում է Գանձասարի հռչակավոր վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակը: Այդ առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի փոխադարձ համաձայնությամբ՝ Արցախի աշխարհիկ և հոգևոր իշխանությունները որոշել են Արցախի հոգևոր-մշակութային կյանքում մեծ կարևորություն ներկայացնող սույն իրադարձությունը նշել Եկեղեցի-պետություն համատեղ բարձր մակարդակով: Տոնական միջոցառումները նախագծելու և կազմակերպելու նպատակով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հրամանով և Պարգև Սրբազանի օրհնությամբ կազմվել է կառավարական և թեմական համատեղ հանձնաժողով՝ ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի նախագահությամբ:
Հանձնաժողովը, որի կազմում են հոգևորականներ, ԼՂՀ կառավարության նախարարներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դասախոսներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մարտի 30-ին գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Նիստի ընթացքում կազմվել է տոնական մի ... կարդալ շարունակությունը
: 988 | : 06.04.2010 | 0.0/0 | (0)

Փորձագետ Ալեքսանդր Մանասյանը «Հենարան» մամուլի ակումբում թեև ասել է, որ Վաշինգտոն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերակենդանացնելու փորձերից մեկն է, սակայն նաև նշել է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը ձախողված չէ։ -Բայց Թուրքիան հաստատ ձգձգելու միտում, նպատակներ ունի, որովհետև այդ ընթացքում ինքը նախ առևտրի առարկա է դարձնում իր համաձայնությունը և երկրորդ՝ սպասում է մեզնից սխալ քայլեր ընդհանրապես չվավերացնելու համար։ Փորձագետը նաև կարծում է, որ մինչև 2010թ. ապրիլի 24-ը Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, իսկ դրանից հետո դա կարող է մինչև 2011թ. ապրիլի 24-ը տևել։ -Ողջամիտ ժամկետը ժամկետներ չունի։ Թուրքիան միշտ կարող է ասել՝ ի՞նչ է պատահել. դա պատմական մի այնպիսի բարդ խնդիր է, որ պահանջում է նույնիսկ տարիներ։ Այդտեղ ինքն այդ հարվածները հետ տալու հնարավորություն ունի։ Չես կարող նրան բռնացնել։
 
Աղբյուրը` 7or.am
: 954 | : 06.04.2010 | 0.0/0 | (0)


Գերմանական ազդեցիկ «Շպիգել» հանդեսը վերջին` ապրիլի 3-ի համարում, «Անցյալի չարքերը» հրապարակմամբ, անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը` ներկայացնելով ծավալուն հրապարակում պատմական փաստի մասին, ինչպես նաեւ հարցազրույց` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Դանիել Շթայնվորթի, Բենջամին Բիդերի, Բերնարդ Զանդի համահեղինակությամբ կազմված հոդվածում նկարագրվում է հարյուրամյա վաղեմության արհավիրքը` վկայաբերելով մեր օրերի վերապրածների վկայությունները:
«95 տարի է անցել այն ապրիլից, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը»,- գրում է «Շպիգելն» ու նախեւառաջ ներկայացնում այդ արհավիրքը վերապրածներին, ավելի ճիշտ` նրանցից երկուսին:
Մեկը երեւանաբնակ 100-ամյա Տիգրանուհի Ասատրյանն է, ով արդեն երկու տարի է` կորցրել է համի զգացումը, մեկ տարի առաջ էլ դադարել է տեսնել:
«Մահվանս եմ սպասում»,- հանդեսը մեջ է բերում ահասարսուռ տառապանքներ տեսած կնոջն ու գրում. «92 տարի առաջ նա սպասում էր թուրքական այսօրվա սահմանի հակառակ կողմում գտնվող մի գյուղում` տներից մեկի նկուղում: Փողոցում մի հայ ... կարդալ շարունակությունը
: 854 | : 06.04.2010 | 0.0/0 | (0)

Որոնում

Օրացույց
«  ապրիլ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner