գլխավոր » 2009»նոյեմբեր»6 » Վաշինգթոնը սպառնում է Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը
12:54
Վաշինգթոնը սպառնում է Ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը
Պաշտոնական Վաշինգթոնը, փաստորեն, Ադրբեջանին վերջնագիր է ներկայացրել՝
հասկացնելով, որ եթե «ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում ռազմական
գործողության փորձ իրականացնեն, ապա ԱՄՆ–ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի
անկախությունը»։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ընդդիմադիր
ադրբեջանական Yeni
Musavat կուսակցությունը: Միացյալ Նահանգները նշել է, որ տեղյակ է Բաքվի
կողմից պատերազմի պատրաստվելու մասին և չի պատրաստվում դա թույլ տալ:
Կարևոր փաստ է ընդգծովւմ՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թինա Քեյդենաուն
նախկինում աշխատել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կոսովոյում, և համարվում է
«կոսովյան սցենարի հիմնական ճարտարապետներից մեկը»։