parcom
armenian maps
երեքշաբթի, 23.04.2024, 23:00


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2009 » նոյեմբեր » 30 » Օրհան Փամուկը վերահաստատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետը
15:48
Օրհան Փամուկը վերահաստատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետը
Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը «Եվրոնյուզ» հեուստաընկերությանը տված հարցազրույցում վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանություն է իրագործվել:
Այսօր եթեր հեռարձակված նյութում հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Օրհան Փամուկն այս օրերին շրջագայում է ողջ Եվրոպայով` ներկայացնելու համար իր նոր` «Անմեղության թանգարան» վեպը:

Այս առիթով վերցված հարցազրույցում համաեվրոպական լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ նույն օրերին Թուրքիայի գերագույն դատարանի կոլեգիան որոշել է կրկին բացել Օրհան Փամուկի նկատմամբ հարուցված գործի քննությունը: Հիշեցնելով, որ գործն առնչվում է Օրհան Փամուկի կողմից Հայոց ցեղասպանության փաստը հրապարակավ ընդունելու հետ, աղբյուրը նշում է, որ խնդրո առարկա հարցազրույցում ևս Օրհան Փամուկը վերահաստատել է իր դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա հիմնականում գրողն անդրադարձել է իր ստեղծագործական գործունեությանն ու իր առջև դրված խնդիրներին: Թուրքիայի եվրոպական դեմք համարվող գրողն անդրադարձել է նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին հարցին ու եվրոպական և թուրքական նույնացման վերաբերյալ հարցադրմանը: Նրա խոսքով, և Եվրոպան և Թուրքիան այսօր միմյանց միջոցով նույնացման որոնումների մեջ են:

«Եթե Եվրոպան քրիստոնեական ակումբ է, որի հիմքում ընկած է ազգայնականությունն ու քրիստոնեությունը, ապա Եվրոպայում Թուրքիան տեղ չունի: Իսկ եթե Եվրոպան հիմնվում է այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են ազատությունը, հավասարությունը և եղբայրությունը, ապա Թուրքիան այնտեղ տեղ ունի: Եվրոպան նույնպես Թուրքիային ընդունելու կամ չընդունելու հարցի պրիզմայով փորձում է հստակեցնել իր նույնությունը:

Թուրքիան էլ է փորձում ինքնանույնացման հարց լուծել` կարո՞ղ է ադրյոք իսլամը, ազգայնականությունը կամ մեկ այլ գաղափար դառնալ Թուրքիայի բնորոշ գիծը»,- ասել է Օրհան Փամուկը և  նկատել, որ այսօրվա դրությամբ Թուրքիայի առջև Եվրոպան «չմտնել» ցուցանակ է կախել:

Աղբյուր` Panorama.am

դիտումներ: 1144 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  նոյեմբեր 2009  »
երկերքչրքհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner