parcom
armenian maps
ուրբաթ, 29.03.2024, 13:45


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » ապրիլ » 12 » ԼՂՀ դատախազությունը ադրբեջանցիների դեմ քրեական գործեր է հարուցել
11:30
ԼՂՀ դատախազությունը ադրբեջանցիների դեմ քրեական գործեր է հարուցել

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում 1992 թվականի ապրիլի 10-ին տեղի ունեցած դեպքերի, ինչպես նաեւ ԼՂՀ այլ տարածքներում ադրբեջանցիների կատարած հանցագործությունների կապակցությամբ հինգ քրեական գործեր են հարուցվել ԼՂՀ դատախազությունում` «ցեղասպանություն», «սպանություն», «ահաբեկչություն», «մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ» հոդվածներով:

Ըստ այդմ, քրեական գործերի հարուցման հիմքում նշվում է, որ 1992թ. ապրիլի 10-ին ժամը 7-ի սահմաններում նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի ղեկավարության կողմից, ազգային հողի վրա, ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում բնակվող հայերի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված հանցավոր գործողություններ են ձեռնարկվել, որի հետևանքով առանձին դաժանությամբ սպանվել են 60 խաղաղ բնակիչներ, իսկ 70 խաղաղ բնակիչներ պատանդ են վերցվել:

Մեկ այլ քրեական գործում նշվում է, որ 1991թ. հուլիսի 4-ին Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության աշխատակիցները նախկին Առաջաձոր գյուղում բնակվող 3 ադրբեջանցիների գլխավորությամբ, անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով, ներկայանալով Առաջաձոր գյուղ, ապօրինի ազատությունից զրկելով 3 հայերի, նրանց առևանգել տարել են Սրխավենդ գյուղ, ապա` Շուշի, հետո` Բաքու, ենթարկել են խոշտանգումների և դատարանի դատավճռով դատապարտվել 15 տարվա ազատազրկման, որը չի իրականացվել: Հետագայում նրանք փոխանակվել են ռազմագերիների հետ:

Բացի այդ, 1992թ. փետրվարից մինչև հուլիսի 6-ը Ադրբեջանի ղեկավարությունը ԼՂՀ նորաստեղծ պետության տապալման նպատակով սահմանամերձ գոտում զինված ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների հետ ազգային հողի վրա կազմակերպել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում բնակվող հայերի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված հանցավոր գործողություններ, որի հետևանքով առանձին դաժանությամբ կյանքից զրկել են Մարտակերտում բնակվող 49, Սեյսուլան գյուղում բնակվող 10, Ջայնթաղ գյուղում բնակվող 8 հայ բնակիչների: 10 ադրբեջանցիներ որպես մեղադրյալ են ներգրավվել` ԼՂՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում:

Հետագայում այս քրեական գործերը կասեցվել են:


Աղբյուրը` News.am
դիտումներ: 1178 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  ապրիլ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner