Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի
դեսպան Շառլ Ազնավուրը Թուրքիայի դեմ տարածքային պահանջներ է դրել: Այդ
մասին նա հայտարարել է իտալական RAI 3 հեռուստաընկերությանը տված
հարցազրույցւոմ, տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները:
«Արևմտյան Հայաստանի հողերը պետք է վերադարձվեն հայերին: Երբ ես ծնվեցի`
1924 թվականին, Հայաստանին խոստացան, որ հողերը կվերադարձնեն: Ես արդեն 85
տարեկան եմ, և նույնքան էլ սպասել չեմ կարող: 1924 թվականին Ստալինը
հայերին խոստացավ վերադարձնել Էրզրումը, Երզնկան, Սեբասիան, Խարբերդը,
Տիգրանակերտը, Բիթլիսը, Վանը, Մուշը... «Վիլսոնյան Հայաստանը» նույնպես
ներառում էր Տրապիզոնի, Էրզրումի,Վանի և Բիթլիսի նահանգները», -հայտարարել
է Ազնավուրը:
Միաժամանակ գոհունակություն հայտնելով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում
ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին, Ազնավուրը նկատել է.
«Հաճելի կլինի, որ կյանքիս վերջին շրջանում բաց սահմաններ տեսնեմ»:
|