գլխավոր » 2009»նոյեմբեր»27 » Ադրբեջանի ԿԸՀ-ը անվճար եթեր կտրամադրի միայն իշխող կուսակցությանը
16:23
Ադրբեջանի ԿԸՀ-ը անվճար եթեր կտրամադրի միայն իշխող կուսակցությանը
Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների
ընթացքում, նախընտրական արշավ իրականացնելու համար, նախատեսվել է անվճար
եթեր տրամադրվել միայն իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությանը: Այս մասին
հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար
Ազեր Սարիևը: Այս հարցի առնչությամբ, ադրբեջանական ընդդիմությունը մեծ
աղմուկ է
բարձրացրել: Բանն այն է, որ նրանք պնդում են, որ իշխանությունները մտածված
ձևով են մերժել ընդդիմության առաջադրած թեկնածուներին, որպեսզի
ընդդիմությունը զրկվի անվճար եթերի հնարավորությունից: Նշենք, որ տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրություններին
մասնակցելու համար իրենց թեկնածությունն են առաջադրել 35.076 մարդ:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, տարբեր պատճառաբանությամբ,
մերժել է գրանցել 3215 թեկնածուի: