Ադրբեջանաթուրքական
ճակատի դեմ տեղեկատվական պատերազմներում որ մերոնք հաճախ են նահանջում, գաղտնիք չէ
շատերի համար: Մեր հակառակորդների վիրտուալ ախորժակը, սակայն, այնքան է մեծացել,
որ հիմա չեն բավարարվում մեզ ագրեսորի ու քոչվորի պիտակներ կպցնելով: Հիմա արդեն
ադրբեջանցիներն անցել են ներհայաստանյան գաղափարական դաշտ` այստեղ հանդիպելով
նույն մերոնց սիրալիր վերաբերմունքի:
Նոր
երևույթ չէ արցախահայերին այլ ժողովուրդ դարձնելու և հայերից առանձնացնելու
ադրբեջանաթուրքական ձգտումը: Բաժանիր, որ տիրես. հասկանալի ասույթի առավել քան
հասկանալի իրականացումն է: Անհասկանալի է, սակայն, հայկական կողմի խելոք ու
կամավոր մասնակցությունն այս ծրագրի իրագործմանը:
ՀՀ
բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով բազմիցս լսում ենք` Լեռնային Ղարաբաղի
ժողովուրդն ինքն է կամարտահայտմամբ որոշել իր ապագան: Լեռնային Ղարաբաղի
ժող
ովուրդը պայքարել է և ազատագրել իր հայրենիքը: Հարց` ո՞վ է Լեռնային Ղարաբաղի
ժողովուրդը և ո՞րն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենիքը: Գուցե Լեռնային
Ղարաբա՞ղը:
2010թ.
հունվարի 8-ին ադրբեջանական «Էխո» լրատվամիջոցում հրապարակված սոցիոլոգիական
հարցումներով Ադրբեջանի 700 հարցվածների
69%-ը այդ երկրի բնակչությանը համարում է ադրբեջանցիներ, և դա այն դեպքում, երբ
մեր արևելյան հարևանը կազմված է հիմնականում լեզգիններից, ավարներից, թալիշներից և
այլ ազգություններից: Արցախահայերին ևս Ադրբեջանում ադրբեջանցիներ են համարում`
Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներ:
Այս
դեպքում ամենևին էլ պատահական չէ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» և «Լեռնային
Ղարաբաղի ադրբեջանցիների» փոխկապակցումը, երբ ոչ մի դեպքում «հայ» բառը չի
օգտագործվում անգամ հայկական տերմինաբանության մեջ:
Եվ
վերջապես, ինչո՞ւ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» և ոչ արցախահայություն:
Արցախում
գոնե մեկ անգամ ոտք դնելու բախտ ունեցած հայը կտեսնի, որ այնտեղ ամեն քայլափոխի
«Հայաստան», «Հայ ժողովուրդ», «Մայր հայրենիք» արտահայտություններն են նաև
ճամփեզրի պաստառներին: Արցախցիները հնարավոր բոլոր միջոցներով հայ են մնում,
արցախցիներն իրենց զավակներին հայ լինելու, ազգային արժանապատվության դասեր են
տալիս, իսկ ՀՀ-ն շարունակում է ոգևորված պարել ադրբեջանաթուրքական մուղամի տակ`
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ», «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու իր հայրենիքը»:
Գուցե ԼՂԻՄ ասե՞նք. Այդպես ավելի շատ դուր կգա ամենաբարեգութ միջազգային
հանրությանը, իսկ գուցե «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ինքնավար հանրապետության
ազգային միավոր» բնորոշո՞ւմ տանք արցախահայությանը` թուրքերը մեզ շատ կգովեն: Բայց
տարիներ հետո, երբ այսպիսի քաղաքականության հետևանքով արցախահայությունն իրոք
դառնա «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ», միասնական ազգային պայքարի ու Արցախի
ազատագրման դրվագները մեր սերունդներին էլի միայն պատմության դասագրքերից հասու
կլինեն:
Համաձայն եմ, հարգելի Գարիկ: Դրա շտկման համար, կարծում եմ, մեր միասնական աշխատանքն է պետք: Հասարակության մեջ բավական արմատացած է Ձեր նշած «Հայաստանցի-Ղարաբաղցի» հասկացությունը, և դրա դեմն առնելու համար պետք է յուրաքանչյուրս և բոլորս կոնկրետ քայլերի գնանք, պայքարենք: Դրանց մասին, սակայն, մեկնաբանության բաժնով հնարավոր չէ խոսել: Խոստանում եմ Parcom-ի առաջիկա հրապարակումներից մեկը նվիրել այդ թեմային:
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները [ գրանցում | մուտք ]