parcom
armenian maps
չորեքշաբթի, 24.01.2018, 03:46


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » մարտ » 31 » Թուրք փաստաբանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով դիմել է թուրքական դատարան
18:53
Թուրք փաստաբանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով դիմել է թուրքական դատարան

Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները հետաքրքիր որակներ են ստանում: Այս անգամ էլ Անկարայի փաստաբանների պալատի անդամ Բենդալ Ջելիլ Էզմանը դիմել է Անկարայի դատարաններից մեկը` պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտել Թալեաթ փաշային եւ նրա անուններով փողոցները անվանափոխել:

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` փաստաբան Էզմանը նաեւ մասնակցել է «Ներեցեք մեզ, հայեր» ստորագրահավաքին: Նա պնդել է, որ 1915-ին հայերը թուրքերի կողմից ենթարկվել են պլանավորված կոտորածի:

Փաստաբանը նշել է, որ իրեն մերժել են ներկայացնել 1918 եւ 1922 թվականների դատական գործերի փաստաթղթերը, որոնք վերաբերվում են 1915-ի ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում իրականացրած տեղահանության մեղավորների դատապարտմանը: Թուրք փաստաբանը հայցադիմումում ներկայացնում է մեղադրանք Թալեաթ փաշայի կոմիտեի անդամների դեմ` ժամանակակից Թուրքիայի քրեական օրենսգրքի 220 եւ 3713 հոդվածներով, 76, 77, 78 հոդվածների հատկանիշներով, որոնց ճանաչման դեպքում 1915-ին հայերի դեմ համակարգված կերպով իրականացված հանցանքները տեղավորվում են ցեղասպանություն հանցանքի մեջ:

«Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Թուրքիայում առաջին անգամ նման դատական գործ է բացվում»,-նշել է փաստաբանը:

Աղբյուրը` News.am

դիտումներ: 691 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  մարտ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner