parcom
armenian maps
երեքշաբթի, 16.04.2024, 19:01


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » մարտ » 24
/PanARMENIAN.Net/ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի պաշտպանութան խմբի համանախագահ, հանրապետական Ֆրենկ Փալոունը 27 կոնգրեսականների հետ միասին նամակ է ուղարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Նիտտե Լոուին: Նամակում կոնգրեսականները պահանջում են ենթահանձնաժողովին պաշտպանել 2011-ի բյուջեի օրինագիծը` Հայաստանին եւ ԼՂ-ին օգնություն տրամադրելու մասում :

Կոնգրեսականները նաեւ կոչ են անում պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարությունը, շփումներ հաստատել ԱՄՆ եւ ԼՂ միջեւ, ինչպես նաեւ մեծացնել Ղարաբաղին հատկացվող ամերիկյան ռազմական օգնության ծավալը: 2010-ի ամերիկյան վարչակազմի բյուջեով Հայաստանին տրամադրվել է օգնություն 41 մլն դոլարի չափով, Լեռնային Ղարաբաղին` 8 մլն դոլարի չափով:

ՙՀայաստանի ժողովուրդը շարունակում է բախվել տնտեսական խնդիրների հետ, որոնք պայմանավորված են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակմամբ: Ելնելով դրանից` մենք պահանջում ենք 70 մլն դոլարով մեծացնել Հայաստանին տրամադրվո ... կարդալ շարունակությունը
: 931 | : 24.03.2010 | 0.0/0 | (0)

Անհետացել է Նյու Մուր կղզին, որի համար երկար տարիներ վիճում էին Հնդկաստանն ու Բանգլադեշը: Բենգալյան ծոցում գտնվող կղզին անցել է ջրի տակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Արբանյակային վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անմարդաբնակ Նյու Մուր կղզյակն անցել է ջրի տակ։ Նույնիսկ իր լավագույն շրջանում կղզին ընդամենը երկու մետր էր բարձր ծովի մակարդակից։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տասնամյակի ընթացքում Բենգալյան ծոցի այս հատվածում ջրի մակարդակը մի քանի անգամ ավելի արագ է բարձրացել, քան դրան նախորդած 15 տարիներին։

Գիտնականները կանխատեսում են, որ առաջիկա մեկ տասնամյակի ընթացքում Սունդարբանս գետաբերանի շրջանում նույն ճակատագրի կարժանանան նաև այլ կղզիներ։


Աղբյուրը` Tert.am
: 1033 | : 24.03.2010 | 0.0/0 | (0)

Թուրքիայի վարաչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց:
Cihan գործակալության փոխանցմամբ` թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Թայիփ Էրդողանը Լիբիայում կայանալիք Արաբական Միության գագաթաժողովից առաջ Սիրայի առաջնորդի հետ քննարկել է տարածաշրջանային որոշ խնդիրներ:

Հեռախոսազրույցի մանրամասների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սիրայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Երեկ Սարգսյան-ալ-Ասադ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսին Սիրայի առաջնորդը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջարկել էր Դամասկոսի միջնորդությունը:

Աղբյուրը` Tert.am
: 987 | : 24.03.2010 | 0.0/0 | (0)

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նախօրեին հեռախոսազրուց է ունեցել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես Ռիա Նովոստիին հայտնել է Ռուսաստանի վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են առեւտրատնտեսական շրջանառության ներկայիս իրավիճակը, լայնածավալ միջազգային ծրագրերի իրականացման ընթացքը, այդ թվում` էներգետիկայի ոլորտում:

ArmAr.am
: 940 | : 24.03.2010 | 0.0/0 | (0)

Դեպի Եվրոպա գազի տարանցման շուրջ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններն ընդհատվել են:

Երկխոսությունն դադարեցվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, որը դժգոհ է Թուրքիայի ջանքերից կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Ինչպես հայտնում է Գազետա.ռու-ն, վկայակոչելով «Deutsche Welle»-ին, այդ մասին խոստովանել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, ասելով, որ Բաքվի հետ բանակցությունները դադարեցվել են ավելի քան մեկ ամիս առաջ: Գլխավոր խնդիրը, ըստ նախարարի, քաղաքական է:

Աղբյուրը` Aysor.am
: 929 | : 24.03.2010 | 0.0/0 | (0)

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան Վաշինգտոնի հետ ռազմական, էներգետիկ եւ առեւտրային կապերի ամրապնդմանն ուղղված քայլեր չի անում։ Այս մասին հայտնում է «The Financial Times» թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին առեւտրի նախարար Զաֆեր Չաղլայանին։

Թերթը նշում է, որ Վաշինգտոնը Թուրքիային միշտ դիտել է որպես իր ռազմավարական դաշնակից եւ կարեւր գործընկեր Իրաքի եւ Աֆղանստանի հարցերում։

Թերթը նաեւ ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայկական բանաձեւի ընդունման հաջորդ օրը թուրք դիվանագետները ժամանեցին Մոսկվա, որպեսզի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկեն միջուկային տեխնիկայի մասին նախագիծը։ «Դա ազդանշան էր, որ իր համար անցանկալի զարգացումների դեպքում Թուրքիան կարող է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները»։

Թերթը մեջբերում է Չաղլայանի խոսքերը. «Թուրքիան եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են եւ ցանկանում են զարգացնել տնտե ... կարդալ շարունակությունը
: 970 | : 24.03.2010 | 0.0/0 | (0)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա Արաբական Հանրապետոթյուն կատարած այցի շրջանակներում այցելել է Դեյր Զոր:

«Սրբազա՜ն հայրեր,

Հարգելի՜ ներկաներ,

Այսօր ես այստեղ եմ, որովհետեւ պարզապես չէի կարող չլինել: Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր եւ քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առեւտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ:

Դեյր Զորի անապատում տեղի ունեցավ ողբերգության ամենահրեշավոր արարներից մեկը, որի մանրամասներն անհնարին է մարդկային լեզվով արտահայտել: Ես դա չեմ անելու, որովհետեւ դրանք քաջ հայտնի են նույնիսկ ցեղասպանության փաստը հրապարակավ հերքողներին: Իրենց տունը, գույքը կորցրած, իրենց զավակներին, ծնողներին, իրենց առողջությունն ու վերջին հույսը կորցրած, վերջապես ամենակարեւորը՝ հայրենիք կորցրած մարդիկ այստեղ պիտի կորցնեին իրենց վեր ... կարդալ շարունակությունը
: 981 | : 24.03.2010 | 0.0/0 | (0)

Որոնում

Օրացույց
«  մարտ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner