parcom
armenian maps
երկուշաբթի, 25.09.2017, 12:05


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » մարտ » 26 » Նալբանդյանն ու Լավրովը հանգամանալից քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործըթնացը
13:23
Նալբանդյանն ու Լավրովը հանգամանալից քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործըթնացը

Մարտի 25-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների  ոչ պաշտոնական հանդիպմանը:

ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գործունեության համադրմանն  առնչվող հարցեր, ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանի նախաձեռնությունների աջակցության հարցերին եւ համատեղ առաջնայնությունների առաջ մղմանը: Նախարարներն անդրադարձան  Աֆղանստանում առկա իրավիճակին' կարեւորելով կայոնության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Հանդիպմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախար Էդվարդ Նալբանդյանը, որը կարեւորեց միջազգային բեմահարթակում ՀԱՊԿ աճող հեղինակությունը, ինչի վկայությունն է ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի կողմից ՀԱՊԿ եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցության մասին բանաձեւի ընդունումը, երկու կազմակերպությունների քարտուղարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ հռչակագրի ստորագրումը:

Անդրադառնալով Եվրոպական անվտանգության մասին պայմանագրի մշակման նախագծին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց. «Հայաստանը այժմեական եւ կարեւոր քհամարում ռուսաստանյան կողմի նախաձեռնությունը, որտեղ  ամրագրվում է անվտանգության անբաժանելիության սկզբունքը: Պայմանագրում պետք է ամրագրվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հավասարությունը, եւ մեկ սկզբունքի մյուսին ստորադասման բացառումը»։

Նախարարները ընդունեցին մի շարք հայտարարություններ' ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունը Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 65-ամյակի վերաբերյալ, Եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման գործում փոխգործակցության վերաբերյալ, 2010 թ.Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ  անցացվելիք խորհրդաժողովի մասին եւ ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանի' կազմակերպության դերակատարության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին սատարելու վերաբերյալ:

Նույն օրը նախարար Նալբադյանը հանդիպում ունեցավ  Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը հանգամանլից զրույց ունեցան մադրիդյան առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործըթնացի շուրջ: Երկուստեք նշվեց, որ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը այլընտրանք չունի: 

Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ դեսպանատուն, ուր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները եւ համապատասխան հանձնարարականներ տրվեցին'Ռուսաստանի հետ դաշնակցային փոխհարաբերությունները առավել խորացման եւ ամրապնդման վերաբերյալ:

Աղբյուրը` 7 or.am

դիտումներ: 574 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  մարտ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner