parcom
armenian maps
երկուշաբթի, 25.09.2017, 12:04


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » մարտ » 25 » Ցեղասպանության թանգարանը հազվագյուտ լուսանկարներ է ձեռքբերել
12:26
Ցեղասպանության թանգարանը հազվագյուտ լուսանկարներ է ձեռքբերել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել երկու հազվագյուտ բնօրինակ լուսանկար: Այս անտիպ լուսանկարներում պատկերված են 1920թ. կոտորածից եւ ավերումից հետո ավերակների վերածված Շուշի քաղաքի հայկական թաղամասի համայնապատկերը: Լուսանկարները արված են տարբեր դիրքերից. դրանցից մեկը պատկերում է Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որի շուրջը ճարտարապետական ուրույն կառույցներով հարուստ հայկական քաղաքի ավերված տներն ու շինություններն են, իսկ մյուսում` հրկիզված ու ավերված հայկական թաղամասի պատկերն է, որտեղ Կանաչ ժամ եկեղեցին է եւ Շուշի ճարտարապետությանը բնորոշ եռահարկ ու երկհարկ շենքերի ավերակները: Այս լուսանկարները տեղի ունեցած եղեռնագործության սարսափելի մասշտաբների բացառիկ վկայություններն են:

19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Շուշին Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկն էր եւ նշանակալի դեր էր կատարում Արցախի հայության քաղաքական եւ մշակութային կյանքում: 1920թ. մարտի 23-ին մուսավաթականները` Խոսրով-բեկ Սուլթանովի ղեկավարությամբ, իրագործեցին Շուշիի հայաթափման իրենց վաղեմի ծրագիրը` կազմակերպելով տեղի հայության կոտորածն ու հայկական թաղամասի թալանն ու հրկիզումը: Այդ օրը քաղաքում գտնվող թաթարական զորաջոկատը, որին ավելի ուշ միացան նաեւ քաղաքի մահմեդականները, իրագործեցին շուրջ 10.000 հայերի կոտորածը, ինչպես նաեւ քաղաքի հայկական թաղամասի ավերն ու հրկիզումը: Սոսկալի կոտորածից կարողացան խուսափել միայն մի քանի հազար հայեր, որոնց հաջողվեց փախչել քաղաքից: Երբեմնի ծաղկուն քաղաքը, որի բնակչության կեսից ավելին կազմում էին հայերը, մոխրակույտերի վերածվեց: Այս եղերական օրվանից հետո Շուշիի ժողովրդագրական պատկերը կտրուկ փոխվեց եւ քաղաքը զրկվեց իր հայ բնակչությունից: Խորհրդային տարիներին Շուշին շարունակաբար ներկայացվում էր որպես ադրբեջանցի ժողովրդի պատմամշակութային կենտրոն: 1960-1970թթ. Հեյդար Ալիեւի (Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար 1969-1982թթ.) ջանքերով ոչնչացվեցին 1920թ. ողբերգության հետքերը` երբեմնի հայկական թաղամասի շինությունների կիսականգուն ավերակները, որոնք քաղաքում հայկական մշակութային ներկայության եւ տեղի ունեցած ողբերգության խոսուն վկայություններն են:

Աղբյուրը` News.am

դիտումներ: 598 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  մարտ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner