parcom
armenian maps
շաբաթ, 16.12.2017, 22:51


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » հունվար » 19 » Սոդոմ-գոմո՞ր, թե՞ գումարելիների տեղափոխություն արցախյան խնդրում
20:37
Սոդոմ-գոմո՞ր, թե՞ գումարելիների տեղափոխություն արցախյան խնդրում


Հայ-թուրքական հարաբերությունների մասին Ռուսաստանի վարչապետի հայտարարությունները, թե դրանք ոչ մի կերպ չի կարելի շաղկապել արցախյան հակամարտության հետ, լրացուցիչ արձագանքների ու դիվանագիտական խմորումների պատճառ դարձան տարածաշրջանային քաղաքական զարգացումներում: Հասկանալի է, իհարկե, որ Թուրքիան դիվանագիտական ռևանշի է ձգտում եվրոպական քաղաքականության նկատմամբ, որը բառացիորեն վռնդեց թուրքերին Եվրամիության դռների մոտից: Ռուսաստանն այս առումով լավագույն «գործընկերնե է, որը կշոյի մերժված թուրքերի պանինքնասիրությունը և «լավ ընկերե լինելու երաշխիքներ կտա: Դե, իսկ ռուսական կողմին Թուրքիան հետաքրքրում է այնքանով, որքանով վերջինս միջոց կդառնա` վերահսկողության տակ վերցնելու Եվրոպա մտնող նավթագազային ուղիները: Հարավկովկասյան տարածաշրջանային քաղաքականության համատեքստում ռուս-թուրքական խաղերը կարող են կարճաժամկետ լինել, կարող են նաև երկար ընթացք ստանալ, ինչը, սակայն, առաջին հերթին ձեռնտու չէ հայկական կողմին: Ադրբեջանի շահերն աշխարհում պաշտպանող Թուրքիան այս օրերին ևս հերթական անգամ հայտարարում է` հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ Արցախը չի հանձնվել ադրբեջանցիներին: Դիվանագիտական բանակցություններից դուրս մնացած ադրբեջանական իշխանություններն իրենց ձայնի բոլոր իրավունքները հանձնել են թուրքերին, վերջիններս էլ միջազգային ամբիոնները բաց չեն թողնում` նախապայմանային իրենց քաղաքականությունը շարունակելու համար: Նման պարագայում ռուսական կողմը պետք է որ որոշակի գին վճարի Թուրքիային` այդ երկրի տարածքը իր քաղաքականության համար լավագույնս օգտագործելու համար: Քիչ վնասներով շատ օգուտ քաղելու ձևարից մեկն էլ ռազմավարական դաշնակից Հայաստանի վրա որոշակի ճնշումներ գործադրելն է` Արցախյան հակամարտությունում զիջումների գնալու համար: Թե այդ համատեքստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան այցի շրջանակներում  ինչ ասաց  մերոնց ականջին, դժվար թե մոտ ապագայում հայտնի լինի, իսկ ահա ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն վստահեցրել է իր ներկայացրած երկրի քաղաքացիներին, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը տրամագծորեն փոխվում է դեպի Ադրբեջանի կողմը` իհարկե, Թուրքիայի շնորհիվ: Փոխարենը նույն տրամագծային փոփոխություններով ամերիկյան քաղաքական կուրսն է թեքվում դեպի հայամետ դիրքորոշում: Այն օրը, երբ Հայաստանի ղեկավարը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա` ՌԴ ղեկավարության հետ քննարկելու նաև Արցախյան հակամարտության տեղաշարժերի հարցեր, Ստեփանակերտ է ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռոբերտ Բրադկեն: Նա պաշտոնական հանդիպում է ունեցել ԼՂՀ ընտրված նախագահ Բակո Սահակյանի հետ, քննարկել հայ-ադրբեջանական հակամարտության և բանակցությունների հետագա շարունակման խնդիրներ: Կարևոր դիտարկում` Միացյալ Նահանգների պաշտոնյան եզակի դեպքերում է անմիջական բանակցություններ վարում ԼՂՀ իշխանությունների հետ` առանց ՀՀ միջնորդության: Հանդիպման ժամանակ Արցախի նախագահը շեշտել է, որ ԼՂ անկախությունը սակարկության առարկա չէ: Ասվածին ոգևորված համաձայնություն է տվել ամերիկացի համանախագահը: Եվ չնայած Ադրբեջանում արդեն իրենց բնորոշ հիստերիկ մեղադրանքներով են արձագանքել Բրադկեի արցախյան այցին, ամերիկյան դիվանագիտությունը շարունակում է իր բնույթով նոր, տվյալ դեպքում արդեն արցախամետ ընթացքը: Ռոբերտ Բրադկեն թուրքերին էլ ուղղված հայտարարություն է արել Ստեփանակերտում` նշելով, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական  փոխհարաբերություններն առանձին ու իրար հետ կապ չունեցող գործընթացներ են: Ամերիկյան դիվանագիտական մեկ այլ քայլ կարող է պատասխան հարված լինել ռուս-թուրքական կարծեցյալ` ադրբեջանամետ «բարեկամությանըե: Freedom House հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը իր «Աշխարհի ազատության քարտեզե ամենամյա զեկույցում փոփոխություն է կատարել` պետությունների շարքում Ադրբեջանը ներառելով ոչ ազատ, իսկ ՀՀ-ն և ԼՂՀ-ն` մասնակի ազատ երկրների մեջ: կարևոր հանգամանք. Եթե նախկինում Արցախը համարվում էր վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի միջև` բնականաբար դուրս մնալով մոնիթորինգներից, ապա այս անգամ չնայած զեկույցի թաքնված էջորից մեկում նշված է «Ադրբեջանի տարածքե անհեթեթ ձևակերպումը (հասկանալի է, ադրբեջանցիներին հորթի հրճվանք պատճառելու համար), բայց բուն զեկույցում Արցախը որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է ներկայացված` իր պետական բոլոր ենթակառուցվածքներով:

Թե ամերիկյան նման «արցախամետե և ռուսական «ադրբեջանաթուրքաժպիտե քաղաքականությունները ինչ արդյունքի կհանգեցնեն, այս պահին ենթադրություններ կարելի է անել, փաստ է, սակայն, որ ռուսական կողմը ինչ-որ տեղ համաձայն է ադրբեջանական դիրքորոշման հետ` բանակցային գործընթացից դուրս թողնել ԵԱՀԿ-ն և գործընթացը շարունակել նոր ձևաչափով: Հակամարտող կողմեր և Ռուսաստան, ահա տարբերակներից մեկը: Սա արդեն հնարավորություն կտա վարկաբեկված ու հակամարտության կարգավորման նորմալ գործընթացը ձախողած Իլհամ Ալիևի վարչակարգին` փրկելու սեփական դեմքը և միավորներ շահել բանակցությունների նոր ձևաչափի ստեղծման ընթացքում: Ամերիկան ևս չի կարող դիտորդի դերում լինել, իսկ թե ինչ դեր կստանձնի գործընթացի գլխավոր դերակատարներից հայկական կողմը, թերևս, ավելի պարզ կլինի առաջիկա օրերին, երբ մոսկովյան այցից որոշակի պայմանավորվածություններով կվերադառնա նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Նաիրի Հոխիկյան

դիտումներ: 742 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 5.0/1
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  հունվար 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner