parcom
armenian maps
շաբաթ, 20.10.2018, 11:24


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » հունվար » 16 » Ո՞վ է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը
23:16
Ո՞վ է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը

Ադրբեջանաթուրքական ճակատի դեմ տեղեկատվական պատերազմներում որ մերոնք հաճախ են նահանջում, գաղտնիք չէ շատերի համար: Մեր հակառակորդների վիրտուալ ախորժակը, սակայն, այնքան է մեծացել, որ հիմա չեն բավարարվում մեզ ագրեսորի ու քոչվորի պիտակներ կպցնելով: Հիմա արդեն ադրբեջանցիներն անցել են ներհայաստանյան գաղափարական դաշտ` այստեղ հանդիպելով նույն մերոնց սիրալիր վերաբերմունքի:

Նոր երևույթ չէ արցախահայերին այլ ժողովուրդ դարձնելու և հայերից առանձնացնելու ադրբեջանաթուրքական ձգտումը: Բաժանիր, որ տիրես. հասկանալի ասույթի առավել քան հասկանալի իրականացումն է: Անհասկանալի է, սակայն, հայկական կողմի խելոք ու կամավոր մասնակցությունն այս ծրագրի իրագործմանը:


ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով բազմիցս լսում ենք` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքն է կամարտահայտմամբ որոշել իր ապագան: Լեռնային Ղարաբաղի ժող

ովուրդը պայքարել է և ազատագրել իր հայրենիքը: Հարց` ո՞վ է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և ո՞րն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենիքը: Գուցե Լեռնային Ղարաբա՞ղը:

2010թ. հունվարի 8-ին ադրբեջանական «Էխո» լրատվամիջոցում հրապարակված սոցիոլոգիական հարցումներով Ադրբեջանի  700 հարցվածների 69%-ը այդ երկրի բնակչությանը համարում է ադրբեջանցիներ, և դա այն դեպքում, երբ մեր արևելյան հարևանը կազմված է հիմնականում լեզգիններից, ավարներից, թալիշներից և այլ ազգություններից: Արցախահայերին ևս Ադրբեջանում ադրբեջանցիներ են համարում` Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներ:

Այս դեպքում ամենևին էլ պատահական չէ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» և «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների» փոխկապակցումը, երբ ոչ մի դեպքում «հայ» բառը չի օգտագործվում անգամ հայկական տերմինաբանության մեջ:

Եվ վերջապես, ինչո՞ւ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» և ոչ արցախահայություն:

Արցախում գոնե մեկ անգամ ոտք դնելու բախտ ունեցած հայը կտեսնի, որ այնտեղ ամեն քայլափոխի «Հայաստան», «Հայ ժողովուրդ», «Մայր հայրենիք» արտահայտություններն են նաև ճամփեզրի պաստառներին: Արցախցիները հնարավոր բոլոր միջոցներով հայ են մնում, արցախցիներն իրենց զավակներին հայ լինելու, ազգային արժանապատվության դասեր են տալիս, իսկ ՀՀ-ն շարունակում է ոգևորված պարել ադրբեջանաթուրքական մուղամի տակ` «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ», «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու իր հայրենիքը»: Գուցե ԼՂԻՄ ասե՞նք. Այդպես ավելի շատ դուր կգա ամենաբարեգութ միջազգային հանրությանը, իսկ գուցե «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ինքնավար հանրապետության ազգային միավոր» բնորոշո՞ւմ տանք արցախահայությանը` թուրքերը մեզ շատ կգովեն: Բայց տարիներ հետո, երբ այսպիսի քաղաքականության հետևանքով արցախահայությունն իրոք դառնա «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ», միասնական ազգային պայքարի ու Արցախի ազատագրման դրվագները մեր սերունդներին էլի միայն պատմության դասագրքերից հասու կլինեն:

 

Նաիրի Հոխիկյան


Հոդվածը հրապարակվել է նաև Armar.am կայքում

դիտումներ: 1147 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 2.0/1
բոլոր մեկնաբանությունները: 2
1  
Ayo,hayer,mer karavarutyan anhetet u anherates gorcelakerpi ardyunqum aysor nuynisk arcaxahayutyunn e astichanabar adaptacvum ayn mtqin,vor Arcaxn u Hayastani Hanrapetutyn@ lriv tarber haskacutyunner en, ev arden hachax enq lsum <<xarabaxci-HAYASTANCI>> artahaytutyun-tarberakumner@...............

2  
Համաձայն եմ, հարգելի Գարիկ:
Դրա շտկման համար, կարծում եմ, մեր միասնական աշխատանքն է պետք: Հասարակության մեջ բավական արմատացած է Ձեր նշած «Հայաստանցի-Ղարաբաղցի» հասկացությունը, և դրա դեմն առնելու համար պետք է յուրաքանչյուրս և բոլորս կոնկրետ քայլերի գնանք, պայքարենք: Դրանց մասին, սակայն, մեկնաբանության բաժնով հնարավոր չէ խոսել: Խոստանում եմ Parcom-ի առաջիկա հրապարակումներից մեկը նվիրել այդ թեմային:

լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  հունվար 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner