| parcom |
|
 |
| նորություններ |
|
 |
| հարցում |
|
 |
|
գլխավոր » նյութերի արխիվ
Լեհաստանում ապրիլի 10-ից 7-օրյա սուգ է հայտարարված` ի հիշատակ Սմոլենսկում ավիավթարի հետևանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, նրա տիկնոջ, ինչպես նաև նախագահին ուղեկցող պատվիրակության:
Այսօր համազգային սուգ է Ռուսաստանում, Ուկրաինայում, Էստոնիայում և Լատվիայում:
Սուգ է հայտարարել նաև Եվրամիությունը: Բրյուսելում` ԵՄ բոլոր հաստատությունների և գերատեսչությունների շենքերի վրա իջեցված կլինեն դրոշները, Եվրախորհդի նիստերը կընդհատվեն լռության րոպեներով:
Կիրակի սգո օր էր հայտարարված նաև Վրաստանում: Եռօրյա սուգ է Բրազիլիայում և Լիտվայում:
: 1037 |
: 12.04.2010
| 4.0/1
| (0)
|
Այս տարի լրանում է Գանձասարի հռչակավոր վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակը: Այդ առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի փոխադարձ համաձայնությամբ՝ Արցախի աշխարհիկ և հոգևոր իշխանությունները որոշել են Արցախի հոգևոր-մշակութային կյանքում մեծ կարևորություն ներկայացնող սույն իրադարձությունը նշել Եկեղեցի-պետություն համատեղ բարձր մակարդակով: Տոնական միջոցառումները նախագծելու և կազմակերպելու նպատակով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հրամանով և Պարգև Սրբազանի օրհնությամբ կազմվել է կառավարական և թեմական համատեղ հանձնաժողով՝ ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի նախագահությամբ: Հանձնաժողովը, որի կազմում են հոգևորականներ, ԼՂՀ կառավարության նախարարներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դասախոսներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մարտի 30-ին գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում կազմվել է տոնական մի
...
կարդալ շարունակությունը
: 1069 |
: 06.04.2010
| 0.0/0
| (0)
|
Փորձագետ Ալեքսանդր Մանասյանը «Հենարան» մամուլի ակումբում թեև ասել է, որ Վաշինգտոն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերակենդանացնելու փորձերից մեկն է, սակայն նաև նշել է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը ձախողված չէ։ -Բայց Թուրքիան հաստատ ձգձգելու միտում, նպատակներ ունի, որովհետև այդ ընթացքում ինքը նախ առևտրի առարկա է դարձնում իր համաձայնությունը և երկրորդ՝ սպասում է մեզնից սխալ քայլեր ընդհանրապես չվավերացնելու համար։ Փորձագետը նաև կարծում է, որ մինչև 2010թ. ապրիլի 24-ը Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, իսկ դրանից հետո դա կարող է մինչև 2011թ. ապրիլի 24-ը տևել։ -Ողջամիտ ժամկետը ժամկետներ չունի։ Թուրքիան միշտ կարող է ասել՝ ի՞նչ է պատահել. դա պատմական մի այնպիսի բարդ խնդիր է, որ պահանջում է նույնիսկ տարիներ։ Այդտեղ ինքն այդ հարվածները հետ տալու հնարավորություն ունի։ Չես կարող նրան բռնացնել։
Աղբյուրը` 7or.am
: 1038 |
: 06.04.2010
| 0.0/0
| (0)
|
Գերմանական ազդեցիկ «Շպիգել» հանդեսը վերջին` ապրիլի 3-ի համարում, «Անցյալի չարքերը» հրապարակմամբ, անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը` ներկայացնելով ծավալուն հրապարակում պատմական փաստի մասին, ինչպես նաեւ հարցազրույց` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Դանիել Շթայնվորթի, Բենջամին Բիդերի, Բերնարդ Զանդի համահեղինակությամբ կազմված հոդվածում նկարագրվում է հարյուրամյա վաղեմության արհավիրքը` վկայաբերելով մեր օրերի վերապրածների վկայությունները: «95 տարի է անցել այն ապրիլից, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը»,- գրում է «Շպիգելն» ու նախեւառաջ ներկայացնում այդ արհավիրքը վերապրածներին, ավելի ճիշտ` նրանցից երկուսին: Մեկը երեւանաբնակ 100-ամյա Տիգրանուհի Ասատրյանն է, ով արդեն երկու տարի է` կորցրել է համի զգացումը, մեկ տարի առաջ էլ դադարել է տեսնել: «Մահվանս եմ սպասում»,- հանդեսը մեջ է բերում ահասարսուռ տառապանքներ տեսած կնոջն ու գրում. «92 տարի առաջ նա սպասում էր թուրքական այսօրվա սահմանի հակառակ կողմում գտնվող մի գյուղում` տներից մեկի նկուղում: Փողոցում մի հայ
...
կարդալ շարունակությունը
: 935 |
: 06.04.2010
| 0.0/0
| (0)
|
Այս տարի ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին, եւ թե Նոր Կտակարաններում նշվում է, իսկ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երեւում է նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս Հարություն չի առել: Եվ եթե
...
կարդալ շարունակությունը
: 1467 |
: 04.04.2010
| 5.0/1
| (0)
|
Իրանցի ֆիզիկոս-ատոմագետ Շահրամ Ամիրին, որ անհետ կորել է անցած տարվա հունիսին Սաուդյան Արաբիայում, ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում եւ համագործակցում է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ: Այդ մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Իրանական ատոմային ծրագրի առանցքային դեմքերից մեկը համարվող Ամիրիի փախուստը եւ ԿՀՎ-ի հետ աշխատելու նրա համաձայնությունը, ըստ աղբյուրի «հեղաշրջում դարձան հետախուզության մեջ»: Թեհրանը գիտնականի անհետանալու համար անցած տարվա վերջին մեղադրեց Սաուդյան Արաբիային:
...
կարդալ շարունակությունը
: 1105 |
: 31.03.2010
| 0.0/0
| (0)
|
Մոտ ժամանակներս Բաքուն ստիպված կլինի աշխարհաքաղաքական ընտրություն կատարել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ։ Ադրբեջանական Turan-ին տված հարցազրույցում այսպիսի միտք է հայտնել ԱՄՆ Անվտանգության խորհրդի նախկին նախագահ, Վաշինգտոնում Իրանի քաղաքականության կոմիտեի ղեկավար Ռայմոնդ Թանթերը։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական սպառազինության մասին նոր համաձայնագիրը, Թանթերի խոսքով, ավելի շուտ Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օգտագործում է ենթադրում։ «Դրա հավանականությունն այժմ ավելի մեծ է, քան նույն թեմայով ռուսների եւ Բուշի վարչակազմի միջեւ եղած բանակ
...
կարդալ շարունակությունը
: 1129 |
: 31.03.2010
| 0.0/0
| (0)
|
-Մենք շատ սակավապահանջ ենք մեր կենցաղում. իմ ընկերներից և ոչ մեկը բարվոք կյանքով չի ապրում, բայց մենք չենք տրտնջում, մենք շատ գոհ ենք, որ ապրում ենք մեր հայրենիքում,-«Արմատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ասել է արցախյան պատերազմի ազատամարտիկ Պավել Մանուկյանը։ Խոսելով հայրենասիրության մասին՝ նա ասել է, թե իր հայրենիքի մեջ գծված «այս արհեստական սահմանները երբեք չի ընդունում». -Այդ աղ լիզողները փորձում են քարտեզ ձևավորել։ Ես դա չեմ ընդունում։ Ես ընդունում եմ Նախիջևանի տարածքով պատմական մեր հայրենիքը։ Ազատամարտիկն ասել է, թե մեր երկրում իրականացվող քարոզչությունը շատ ողորմելի է.
...
կարդալ շարունակությունը
: 1174 |
: 31.03.2010
| 5.0/1
| (0)
|
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղը միայն մի քանի տարի առաջ է հայտնվել Հայաստանի քարտեզում և դասվել Շիրակի մարզի գյուղերի շարքը: Նշենք, որ Ամասիայի տարածաշրջանը Հայաստանի ամենահյուսիսային մասն է, որը սահմանակից է Թուրքիային և Վրաստանին: Այս տարածքը, նախքան հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, կոմպակտ կերպով բնակեցված էր ադրբեջանցիներով: Իսկ վերջին տարիների ընթացքում այդ շրջանում վերաբնակվել են ջավախահայերը: Այժմ Ամասիայի շրջանը Հայաստանի ամենաաղքատ և լքված շրջաններից է, որն առանձնանում է նաև իր կլիմայական խիստ պայմաններով: Ջրաձորը հին պատմություն ունի։ Նախկին անունը Ջալաբ է եղել, հիմնադրվել է 1842-ին: Բնակչությունը ներգաղթել է Արևմտյան Հայաստանի Բասեն քաղաքից: Երկրաշ
...
կարդալ շարունակությունը
: 1290 |
: 31.03.2010
| 0.0/0
| (0)
|
Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները հետաքրքիր որակներ են ստանում: Այս անգամ էլ Անկարայի փաստաբանների պալատի անդամ Բենդալ Ջելիլ Էզմանը դիմել է Անկարայի դատարաններից մեկը` պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտել Թալեաթ փաշային եւ նրա անուններով փողոցները անվանափոխել: Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` փաստաբան Էզմանը նաեւ մասնակցել է «Ներեցեք մեզ, հայեր» ստորագրահավաքին: Նա պնդել է, որ 1915-ին հայերը թուրքերի կողմից ենթարկվել են պլանավորված կոտորածի: Փաստաբանը նշել է, որ իրեն մերժել են ներկայացնել 1918 եւ 1922 թվականների դատական գործերի փաստաթղթերը, որոնք վերաբերվում են 1915-ի ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում իրականացրած տեղահանության մեղավորների դատապարտմանը: Թուրք փաստաբանը հայցադիմումում ներկայացնում է մեղադրանք Թալեաթ փաշայի կոմիտեի անդամների դեմ` ժամանակակից Թուրքիայի
...
կարդալ շարունակությունը
: 1156 |
: 31.03.2010
| 0.0/0
| (0)
|
|
|
| Որոնում |
|
 |
| Օրացույց |
| « հուլիս 2026 » |
| երկ |
երք |
չրք |
հնգ |
ուրբ |
շբ |
կիր |
| | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
 |
| parcom |
|
 |
| Օրացույց |
|
 |
|