parcom
armenian maps
ուրբաթ, 29.03.2024, 01:24


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » մարտ » 29 » Խորհրդարանական դիմությունն ու ընդդիմությունը համամիտ են Ադրբեջանի կոշտ դիրքորոշմանը կոշտ ձեւով պատասխանելուն
11:04
Խորհրդարանական դիմությունն ու ընդդիմությունը համամիտ են Ադրբեջանի կոշտ դիրքորոշմանը կոշտ ձեւով պատասխանելուն

Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ պայմանագիր ստորագրելու՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը եւս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը չի փոխել իր ձեռագիրը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Ադրբեջանը ղարաբաղյան հարցում պատրաստ չէ կառուցողական երկխոսության, եւ այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը դրա վառ ապացույցն է»,- ընգդծել է նա: Պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյոք, որ Բաքվի պատասխանը ազդանշան դառնա ռազմական գործողությունների վերսկսման համար, Սահակյանը նշեց, թե պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը միշտ էլ կա, հատկապես հակամարտության մասնակից երկրներում ներքաղաքական գործընթացների ակտիվացման ֆոնին: «Իսկ ես հիշեցնեմ, որ այս տարի Լեռնային Ղարաբաղում ընտրություններ են լինելու»,- ասել է Սահակյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման անհնարինության մասին, Գալուստ Սահակյանը նկատեց, թե Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս եւ այդ հարցում տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառումը անտեղի է: «Եւ ընդհանրապես տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող գերակայել ինքնորոշման իրավունքին: Եթե աշխարհը ղեկավարվեր պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքով, այսօր քարտեզի վրա 15 պետություն կլիներ: Հետեւաբար շատ դեպքերում նախապատվությունը տրվում է ինքնորոշման իրավունքին»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Իր հերթին ընդդիմադիր «ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նույնպես նշել է, թե Ադրբեջանի նախագահի եւ այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունները վկայում են պաշտոնական Բաքվի կոշտ եւ անզիջում դիրքորոշման մասին: «Բաքվի հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների, հետեւաբար հայկական կողմի դիրքորոշումը պետք է համարժեք լինի, մենք եւս չպետք է գնանք միակողմանի զիջումների»,- ընդգծել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ օրերս Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղը չի կարող ինքնորոշվել Ադրբեջանի սահմաններից անդին, իսկ Ադրբեջանը երբեք չի ճանաչի այդ երկրի անկախությունը:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը, պատասխանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի «Euronews» ալիքին տված հարցազրույցում հնչեցրած՝ ուժի չկիրառման պայմանագիր ստորագրելու առաջարկին, հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է, սակայն միայն Ադրբեջանի տարածքի ապազավթումից հետո:


Աղբյուրը` News.am

դիտումներ: 1012 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 2.0/1
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  մարտ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner