parcom
armenian maps
հինգշաբթի, 25.04.2024, 03:39


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2009 » նոյեմբեր » 30 » Հաստատվել է Ադրբեջանի 2010թ. բյուջեն. այս երկրին սպասվում է Դուբայի ճակատագիրը
15:42
Հաստատվել է Ադրբեջանի 2010թ. բյուջեն. այս երկրին սպասվում է Դուբայի ճակատագիրը
Ադրբեջանի խորհրդարանը նոյեմբերի 26-ին քվեարկությամբ հաստատել է  2010թ. պետական բյուջեն: Եկող տարվա համար բյուջեն սահմանված է 10 միլիարդ 15 միլիոն մանաթի չափով: Դա, մոտավորապես, հավասար է 13 միլիարդ ԱՄՆ դոլարի:  Հիմնական մուտքերը, որոնց հետ հույսեր են կապում ադրբեջանական իշխանությունները, պետական և մաքսային հարկերն են (շուրջ 6.25 մլրդ դոլար) և պետական նավթային ֆոնդից ստացվող եկամուտները (6.143 մլրդ դոլար): 2010-ին ևս որոշակիորեն կավելանա Ադրբեջանի ռազմական բյուջեն` նախորդ տարվա ցուցանիշը 0.9%-ով գերազանցելով և հասնելով 1.506 մլրդ դոլարի:

Ադրբեջանը, սակայն, լուրջ մտավախություններ ունի հատկապես այս օրերին մեզանից ոչ շատ հեռում կատարվող ճգնաժամային փոփոխություններից: Արևելյան պերճության խորհրդանիշ Դուբայի Էմիրությունը քայքայման եզրին է, և հավանաբար, մենք դրան ականատես կլինենք 2009թ. դեկտեմբերի 14-ին, երբ տեղի իշխանությունները չկարողանան մարել 80 մլրդ դոլար արտաքին պարտքի գոնե 50%-ը: Հակառակ դեպքում էմիրությունը բառի բուն իմաստով կքայքայվի` անցյալում թողնելով Դուբայ` շքեղություն անվանումը: Ընթերցողներից քչերը, թերևս, երբևէ այս մասին մտածած լինեն: Ո՞ւմ մտքով կանցներ, որ հավերժական շքեղության էմիրությունը հանկարծ կկործանվի:

Եվ ահա, Դուբայի ճակատագրին արժանանալու հաստատակամ քայլեր է անում նաև մեր հարևան Ադրբեջանը: Հաստատված պետական բյուջեով չնայած բավական ճոխ ծախսեր են նախատեսված ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, սակայն ծրագրերն ուշադիր ընթերցելիս ակնառու են դառնում բոլոր այդ ծախսերի ֆինանսական աղբյուրները: Արդեն 3.3 մլրդ դոլարի արտաքին պարտք ունեցող Ադրբեջանն այսօր էլ շարունակում է պարտքեր վերցնել տնտեսական որոշակի խնդիրներ լուծելու համար: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված 13 մլրդ դոլարի եկամուտներին համապատասխան, ծախսերը կազմելու են 14 մլրդ 80 մլն դոլար: Բյուջեի դեֆիցիտը 2010-ին կկազմի 1.561 մլրդ դոլար: Այդքան գումար էլ արդեն Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը նախատեսել է ստանալ արտաքին աղբյուրներից:

Ադրբեջանի իշխանությունները վստահաբար հայտարարում են, որ կարելի է խոշոր պարտքեր վերցնել` համոզված լինելով, որ նավթի աստղային եկամուտների հաշվին շատ արագ կմարվեն այդ պարտքերը, հասարակությունն էլ կուշտ ու երջանիկ կլինի: Սակայն Դուբայի օրինակն այս օրերին կարծես թե ստիպել է ադրբեջանցի պաշտոնյաներին` հայտարարություններ անելուց առաջ կծել սեփական լեզուն: Ի դեպ, չնայած այս տարի էլ ավելացել է Ադրբեջանի ռազմական բյուջեն, բայց ավելացումը շատ քիչ է նախորդ տարիների համեմատությամբ: Ավելին` ադրբեջանցի, հատկապես, ընդիմադիր շատ  պատգամավորներ կտրականապես դեմ են արտահայտվել ռազմական բյուջեի ավելացմանը: Ի՞նչ կարիք կա` առանց այն էլ ճգնաժամային տնտեսության պայմաններում, գումարներ ծախսել մի բանակի վրա, որն օրնիբուն զբաղված է ինքնաբռնաբարություններով:

Ռազմական անտեղի ծախսերի մասին խորհրդարանում` բյուջետային քննարկումների ժամանակ խոսել է նաև «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:  Նրա խոսքով, եթե նույն տրամաբանությամբ խոշոր գումարներ ծախսվեն, և փոխարենը` Ադրբեջանի բանակն ստանա ֆիզիկապես ու բարոյապես մաշված ռազմական տեխնիկա, ապա լավ կլինի մեկընդմիշտ մոռանալ լավ բանակ ունենալու մասին: Իհարկե, եթե ադրբեջանցիները գոնե քիչ թե շատ խելացի լինեին, պետք է, որ այդ մասին վաղո~ւց մոռանային երազել:

Նաիրի Հոխիկյան

ArmAr.am

դիտումներ: 1139 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  նոյեմբեր 2009  »
երկերքչրքհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner