parcom
armenian maps
երեքշաբթի, 16.04.2024, 13:40


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » մարտ » 26 » Անկարան ցանկանում է բանակցել հայկական Սփյուռքի հե՞տ
13:24
Անկարան ցանկանում է բանակցել հայկական Սփյուռքի հե՞տ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն պատրաստակամություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ շփումներ սկսել նաև հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Այս մասին Milliyet–ի փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է CNNTurk հեռուստաալիքով հեռարձակվող «Անկարայի կուլիսները» հաղորդման ժամանակ:

«Միայն Հայաստանի հետ չէ, որ ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները: Ցանկանում ենք շփումներ սկսել նաև սփյուռքում ապրող հայերի հետ: Այս կետում բոլոր հայերին նույն հարթության վրա դնելու, նրանց որպես մեկ ընդհանուր զանգված դիտելու մոտեցումը սխալ կլինի: Դա պետք է լավ հասկանալ: Կլինեն հայկական համայնքներ, որոնց հետ մենք կկարողանանք երկխոսություն ծավալել… Մենք պետք է փոխենք նրանց պատկերացումները»,- հայտարարել է Դավութօղլուն:

Խոսելով Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրադարձությունների մասին` Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ այդ ամենին միակողմանիորեն մոտենալը ճիշտ չէ. «Եթե Արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ պարոն Նալբանդյանը համաձայներ, պատրաստվում էի հանդես գալ մի ելույթով, որի ժամանակ շեշտը դնելու էի «արդարացի հիշողության» գաղափարի վրա: Այսինքն` այդ ամբողջ պատմությանը պետք չէ նայել միակողմանի հիշողությամբ: Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա հասկանալ հայերի հետ տեղի ունեցածը, նրանց զգացածը: Սակայն նրանք էլ մեր հիշողության նկատմամբ պետք է ցուցաբերեն հարգալից վերաբերմունք...»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Անդրադառնալով հայ և թուրք ժողովուրդների մերձեցման գործընթացին` Ահմեթ Դավութօղլուն ընդգծել է, որ երկու ժողովուրդների միջև առկա է հոգեբանական պատնեշ, որը պետք է հաղթահարել:

«Հարցն ունի հոգեբանական, իրավական, քաղաքական և պատմական կողմեր: Եթե հայերն ու թուրքերը ցանկանում են սկսել հաշտեցման գործընթաց, պետք է հաղթահարեն բոլոր արգելքները, այդ թվում` հոգեբանական պատնեշը»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Աղբյուրը` Tert.am

դիտումներ: 1028 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 3.0/1
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  մարտ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner