parcom
armenian maps
հինգշաբթի, 25.04.2024, 08:06


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » ապրիլ » 6 » Տոնական միջոցառումներ Գանձասարի վանքի 770-ամյակի կապակցությամբ
20:03
Տոնական միջոցառումներ Գանձասարի վանքի 770-ամյակի կապակցությամբ
Այս տարի լրանում է Գանձասարի հռչակավոր վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակը: Այդ առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի փոխադարձ համաձայնությամբ՝ Արցախի աշխարհիկ և հոգևոր իշխանությունները որոշել են Արցախի հոգևոր-մշակութային կյանքում մեծ կարևորություն ներկայացնող սույն իրադարձությունը նշել Եկեղեցի-պետություն համատեղ բարձր մակարդակով: Տոնական միջոցառումները նախագծելու և կազմակերպելու նպատակով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հրամանով և Պարգև Սրբազանի օրհնությամբ կազմվել է կառավարական և թեմական համատեղ հանձնաժողով՝ ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի նախագահությամբ:
Հանձնաժողովը, որի կազմում են հոգևորականներ, ԼՂՀ կառավարության նախարարներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դասախոսներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մարտի 30-ին գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Նիստի ընթացքում կազմվել է տոնական միջոցառումների հիմնական ծրագիրը: Մասնավորապես՝ նախատեսվում է մշակութային և կրթական միջոցառումների շարք՝ համերգներ, ցուցահանդեսներ, կրթական հաստատություններում տարբեր ծրագրեր և այլն, Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի հայագետների, պատմաբանների ու ճարտարապետների մասնակցությամբ գումարել գիտաժողով, կազմակերպել ուխտագնացություններ, նկարահանել ֆիլմ, կատարել հրապարակումներ, ստեղծել կայքէջ և այլն: Հուլիսի 11-ին՝ Վարդավառի տոնին, Պարգև Սրբազանի ձեռամբ Գանձասարում կմատուցվի տոնական հանդիսավոր Ս. Պատարագ: Տոնական միջոցառումներին նախատեսվում է նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի ներգրավումը:
Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թթ.՝ Արցախի Ներքին Խաչեն գավառի գահերեց իշխան Հասան Ջալալ Դոլայի կողմից: Եկեղեցու բացումը կատարվել է 1240 թ. հուլիսի 22-ին՝ Վարդավառի տոնի օրը:
 
Աղբյուրը` News.am
դիտումներ: 990 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  ապրիլ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner