parcom
armenian maps
երեքշաբթի, 16.04.2024, 23:28


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2009 » դեկտեմբեր » 5 » Թուրքիայում տեղանունների փոփոխությունը դավաճանություն է որակվել Ադրբեջանի կողմից
11:18
Թուրքիայում տեղանունների փոփոխությունը դավաճանություն է որակվել Ադրբեջանի կողմից

Թուրքիայում բնակավայրերի անվանումների փոփոխությունների և դրանց նախկին` հայկական, երբեմն էլ` քրդական անունները վերադարձնելու մասին ArmAr.am-ը տեղեկացրել է նախորդ հրապարակումներում: Այս անգամ խոսքը ադրբեջանական կողմի    արձագանքների մասին է: Ադրբեջանցիներն այս առումով կրկին մեղադրել են իրենց ռազմավարական դաշնակցին` դավաճանական քայլ համարելով տեղանունների վերահայկականացումը:
Ադրբեջանական կողմը թուրքական իշխանությունների որոշումն անգամ հայերի հետ գաղտնի, հակաադրբեջանական դիվերսիա է համարել և պահանջել է hետ կանգնել «Թուրքիայի համար կործանարար այդ քայլից»: Մասնավորապես, «Բակիլիլար» էլեկտրոնային թերթի թղթակիցը նշում է, թե, օրինակ, Թուրքիայի Չինգիլա գյուղն արդեն վերանվանվել ու դարձել է «Կարապետ», իսկ Բակրաչըլը` Վարագ: Թուրքերը, հավանաբար, եվրոպականացման երազանքների ճանապարհին հասկացել են, որ, այնուամենայնիվ, բնակավայրերի հայկական անվանումները էսթետիկ առումով ավելի գեղեցիկ են, հնչողությունն էլ, ամեն դեպքում, ավելի նուրբ է
Բակրաչըլից կամ Չինգիլայից: Իսկ ամենակարևորը` այդ բնակավայրերում բնաջնջելով տեղի իսկական տերերին` բնիկ հայ բնակչությանը, Թուրքիան 100 տարվա ընթացքում չկարողացավ դրանք ամբողջությամբ  «յուրացնել»: Թուրքերը կամ որոշել են հայերի հետ բարեկամության իմիտացիա ստեղծելով` հերթական անգամ թիկունքից հարվածել, կամ էլ համոզվել են, որ  հայերի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը կարող է թուրքին Եվրոպա հասցնելու ամենակարճ դիվանագիտական ճանապարհը լինել: Իսկ թուրքերի կրտսեր եղբայր համարվող ադրբեջանցիները, հաշվի չառնելով այս հանգամանքները, շարունակում են աղմուկ բարձրացնել ու բողոքել թուրքերի «հակաադրբեջանական» քայլերից: Վերևում արդեն հիշատակված ադրբեջանական  լրատվամիջոցի էջերում նաև կարդում ենք, որ հայկական կողմը կարողացել է համաձայնության գալ Թուրքիայի հետ. սկզբում վերահայկականացվում են տեղանունները, ապա դրանք վերահանձնվում են հայկական պետության տնօրինությանը:

Նաիրի Հոխիկյան
դիտումներ: 1245 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  դեկտեմբեր 2009  »
երկերքչրքհնգուրբշբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner