parcom
armenian maps
շաբաթ, 20.04.2024, 15:07


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2009 » նոյեմբեր » 21 » Թուրք պատգամավոր. «Թուրքիան Ադրբեջան չէ և էլ չի կարող «Մեկ ազգ, երկու պետություն» խաղալ»
11:48
Թուրք պատգամավոր. «Թուրքիան Ադրբեջան չէ և էլ չի կարող «Մեկ ազգ, երկու պետություն» խաղալ»

Ahmed Koca-Karahisar

Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավումը ադրբեջանական կողմի համար հիստերիկ ցնցումների պատճառ դարձավ, զայրույթով են ընդունում հատկապես թուրք քաղաքական գործիչները: Թեմայի շրջանակներում ArmAr.am-ի թղթակիցը զրուցեց Թուրքիայի խորհրդարանի անդամ, Գարահիսարից պատգամավոր ընտրված Ահմեդ Քոջայի հետ: Վերջինս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից է և աչքի է ընկնում իր առաջադեմ հայացքներով, հատկապես, հարևանների հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերում:

46-ամյա Ահմեդ Քոջան ի ծնե գործարարական առօրյայի մեջ է եղել: Նրա համար քաղաքականության շարժիչ ուժը հենց բիզնեսն է. չկան բարեկամ պետություններ, կա փոխադարձ շահ: Այս համատեքստում պատգամավորը անիրատեսական է համարում ադրբեջանական այն սպասումները, թե Թուրքիան մշտապես պետք է տեր կանգնի Ադրբեջանին ու վերջինիս պատճառով մշտապես խնդիրներ ունենա:

«Թուրքիան Ադրբեջան չէ, քաղաքակիրթ է ու շատ լավ է հասկանում, որ ադրբեջանական կամակոր պահանջները չեն կարող մշտապես բավարարվել: Չեմ թաքցնում, մենք հայերի հետ բարեկամներ չենք, նախկինում էլ թշնամիներ ենք եղել, սակայն ես ինքս պատմական խնդիրների հետևորդ չեմ»,- նշում է Ահմեդ Քոջան:

Հասկանալի է, իհարկե, որ թուրք պատգամավորը, առավել ևս իշխող կուսակցության ներկայացուցիչը, չի կարող դուրս գալ պետական գաղափարախոսության շրջանակներից և ասել այն, ինչ ձեռնտու չէ իշխանություններին, սակայն Քոջան ամեն դեպքում զրույցում մի վրիպում է թույլ տալիս, ինչը հազիվ թե էժան նստի պատգամավորի հետագա կարիերայի վրա: «Գերմանացիները հրեաներին են կոտորել, բայց խելացի քաղաքականության շնորհիվ նրանք կարողացան հաշտվել: Ես կարծում եմ, որ եթե մենք էլ, իրոք, մտածենք հաշտության մասին, ապա հաստատ ապագայում հայերը թուրքերից դժգոհ չեն մնա»: Թե հաշտության ինչ տարբերակի շուրջ է պտտվում Քոջան, չի մանրամասնում, սակայն միևնույն ժամանակ վերջինս փորձում է բացատրել` Թուրքիան չի կարող աչքերը փակել ներկայի ու անցյալի առաջ և «Մեկ ազգ, երկու պետություն» խաղալ: «Ադրբեջանի հետ մենք երբեք էլ մեկ ազգ չենք եղել: Նախկինում ռազմավարական շահերը երկուսիս էլ հետաքրքրում էին, և մենք եղբայրներ էինք, հիմա հայերի հետ մեր բարեկամության անհրաժեշտությունը կարող է ստիպել ոչ միայն ընդունել պատմական իրադարձությունները, այլև համաձայնության գալ շատ այլ հարցերում»,-փաստում է Ահմեդ Քոջան:

Նաիրի Հոխիկյան

դիտումներ: 1252 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  նոյեմբեր 2009  »
երկերքչրքհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner