parcom
armenian maps
չորեքշաբթի, 18.10.2017, 02:10


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » օգոստոս » 18 » Ռուս փորձագետը բացատրում է, թե ինչու է Մեդվեդեւը սկզբում այցելում Երեւան, ապա` Բաքու
11:30
Ռուս փորձագետը բացատրում է, թե ինչու է Մեդվեդեւը սկզբում այցելում Երեւան, ապա` Բաքու

Երկու ամիս առաջ Բաքվի կողմից ընդունված ռազմական դոկտրինը, որտեղ հստակ ասվում է, որ Ադրբեջանի գլխավոր թշնամին Հայաստանն է, հանգեցնում այն մտքին, որ Ադրբեջանում նախապատրաստվում են ԼՂ խնդրի ռազմական լուծմանը: Այս մասին, ըստ www.newsinfo.ru-ի, հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա խոսքով, բառացիորեն վերջերս, կայացել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցելությունը Բաքու, որտեղ նա բավական անկեղծորեն հայտարարել է, որ տարածաշրջանում պետք է վարել «անաղմուկ», բայց վճռական քաղաքականություն:

            Ցիգանոկի ներկայացմամբ, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է զսպել Ադրբեջանին` ռազմական գործողություններ սկսելուց: Ընդ որում, եթե Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ նոր համաձայնագիրը կնքվի, դա Ադրբեջանին կստիպի վախենալ նաեւ ՀՀ զինված ուժերի համալրումից եւ Ռուսաստանի կողմից ռազմական օժանդակության տրամադրումից` ԼՂ հակամարտության սրման դեպքում:

            Մյուս կողմից, այս տարվա սեպտեմբերին Դմիտրի Մեդվեդեւը նախատեսում է այցելել նաեւ Ադրբեջան, ինչը ցույց է տալիս, որ Մոսկվան մտադիր չէ փչացնել իր հարաբերություններն այդ երկրի հետ: Ռուս փորձագետի խոսքով, ե’ւ Երեւանում, ե’ւ Բաքվում, Մեդվեդեւը բանակցություններ է վարելու ԼՂ խնդրով: Այցելությունների հերթականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի համար Հայաստանը կարեւոր  է որպես ռազմավարական գործընկեր:

            «Հայաստանի եւ Աբխազիայի ռուսական բազաներում տեղակայված C-300 հրթիռները ծածկում են ողջ Հարավային Կովկասի տարածքը եւ Սեւ ծովի արեւելյան հատվածը: Երկու բազաների համատեղ գործունեությունը կնշանակեր, որ այլ երկրների ինքնաթիռները չեն կարող թռչել Հարավային Կովկասի երկրների տարածքով»,- ասել է Ցիգանոկը:

            Նշենք, որ օգոստոսի 19-ին պետական այցով Երեւան է ժամանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

www.news.am

դիտումներ: 630 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  օգոստոս 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner