parcom
armenian maps
շաբաթ, 20.04.2024, 14:44


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » ապրիլ » 12 » ՀՀ վարչապետը Արցախում է. ՀՀ-ն կանգնած է ԼՂՀ թիկունքին
11:27
ՀՀ վարչապետը Արցախում է. ՀՀ-ն կանգնած է ԼՂՀ թիկունքին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ԼՂՀ եռօրյա այցն սկսել է Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոց այցելությամբ, որտեղ այսօր բացվել է անհրաժեշտ սարքավորումներով հագեցած համակարգչային կաբինետ: Համակարգչային այդ դասարանը ՀՀ նվերն է ԼՂ երեխաներին: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Տ. Սարգսյանն այցելել է նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկը:

ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ արդեն ավանդույթ դարձած նման նիստերը նպաստում են տնտեսական, մշակութային խնդիրների լուծմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը 2010 թվականի առաջին եռամսյակում գրանցել է տնտեսական բարձր ցուցանիշ, որը 2,5 անգամ գերազանցել է ՀՀ կառավարության սպասումները: Ըստ Տիգրան Սարգսյանի` դա հնարավոր է դարձել տնտեսական ճգնաժամի պայմաններում ճիշտ տնտեսական քաղաքականություն իրականացնելու շնորհիվ: Նա Ղարաբաղի ազգաբնակչությանը հավաստիացրել է, որ Հայաստանը կանգնած է ԼՂ թիկունքին` պատրաստ դիմագրավելու ցանկացած փորձության:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը բոլոր ծրագրերը ժամանակին իրականացնելու համար եւ նշել. «90-ականներին, երբ Հայաստանը գտնվում էր ծանր պայմաններում, անում էր առավելագույնն Արցախին օգնելու համար: Նույնը կատարվեց նաեւ անցյալ տարի` համաշխարհային ճգնաժամի պայմաններում: Շնորհիվ դրա` 2009 թվականին ԼՂ-ն արձանագրել է 13,1 տոկոս տնտեսական աճ 2008 թվականի 14,3 տոկոսի դիմաց, որը բավականին լավ ցուցանիշ է այլ երկրների հետ համեմատած»:

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Շուշիի Մուրացանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ նույնպես բացվել է ՀՀ կառավարության միջոցներով հիմնադրված համակարգչային դասարան: Պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ եղել է նաեւ շինարարական հրապարակներում, որոնք կառուցապատվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, եղել է «Արցախ Ֆրուտ» ՓԲԸ-ում:

Այսօր երեկոյան նախատեսված է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը:


Աղբյուրը` News.am
դիտումներ: 1085 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  ապրիլ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner