parcom
armenian maps
հինգշաբթի, 18.04.2024, 20:57


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » մարտ » 31 » Գյուղ, որն անհետացել էր Հայաստանի քարտեզից
18:54
Գյուղ, որն անհետացել էր Հայաստանի քարտեզից

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղը միայն մի քանի տարի առաջ է հայտնվել Հայաստանի քարտեզում և դասվել Շիրակի մարզի գյուղերի շարքը:

Նշենք, որ Ամասիայի տարածաշրջանը Հայաստանի ամենահյուսիսային մասն է, որը սահմանակից է Թուրքիային և Վրաստանին: Այս տարածքը, նախքան հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, կոմպակտ կերպով բնակեցված էր ադրբեջանցիներով: Իսկ վերջին տարիների ընթացքում այդ շրջանում վերաբնակվել են ջավախահայերը: Այժմ Ամասիայի շրջանը Հայաստանի ամենաաղքատ և լքված շրջաններից է, որն առանձնանում է նաև իր կլիմայական խիստ պայմաններով:

Ջրաձորը հին պատմություն ունի։ Նախկին անունը Ջալաբ  է եղել, հիմնադրվել է 1842-ին: Բնակչությունը ներգաղթել է Արևմտյան Հայաստանի Բասեն քաղաքից: Երկրաշարժից հետո անհայտ պատճառներով գյուղն անհետացել է Հայաստանի քարտեզից:

285 բնակիչ ունեցող գյուղում 18 ընտանիք բնակվում է երկաթե վագոն- տնակներում, իսկ 69 ընտանիք՝ խիստ վթարային տներում, որոնց վերաբերյալ սեյսմիկ ծառայությունը հատուկ եզրակացություն է տվել, որ տները բնակության համար պիտանի չեն: Երբ համայնքապետը Ջրաձորի անօթևանների խնդիրը բարձրաձայնել է, կառավարությունում և Քաղաքաշինության նախարարությունում զարմացել են, որ Շիրակի մարզում նման համայնք գյություն ունի: Կադաստրում գրանցված է միայն գյուղի նորակառույց դպրոցի շենքը:

«Քարտեզի մեջ Ջրաձորը չկար. մի քանի տարի է, ինչ մեր ահազանգից հետո գյուղը հայտնվեց նոր քարտեզների մեջ: Միչև այդ՝ մի 3-4 տարի առաջ, ոչ տեղյակ են եղել, ոչ էլ տեղեկություն տվող է եղել»,-ասում է Ջրաձորի համայնքապետ Գևորգ Հովակյանը:

Քարտեզում հայտնվելուց հետո էլ ջրաձորցիները որևէ հույս չունեն, որ անօթևանության խնդիրն իրենց գյուղում կլուծվի: Նրանց խոսքերով՝ կառավարությունից խոստացել են 2011-ին ուսումնասիրություններ կատարել Ջրաձորում և առաջիկա տարիներին բնակարաններ կառուցել:

Սակայն անօթևանությունը Ջրաձորի միակ խնդիրը չէ. գյուղ տանող ճանապարհը գրեթե ավերված է, հարմար հողատարածքները գյուղից հեռու են գտվում, ինչը գրեթե անհնար է դարձնում դրանց մշակումը, իսկ գործազրկությունը գյուղում հասնում է գրեթե 100 տոկոսի:

Հավելենք, որ Ամասիայի տարածաշրջանի գյուղերը սոցիալ-տնտեսական նույն ծանր վիճակում են ու գրեթե նույն խնդիրնեն ունեն:

Այս առումով հայրենի կառավարությունը շատ լուրջ մտածելու տեղիք ունի, քանզի ապագա տեխնոքաղաք և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն Գյումրու կողքին նման արբանյակ գյուղերի առկայությունն առնվազն ամոթ է:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Աղբյուրը` 7or.am

դիտումներ: 1189 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  մարտ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner