parcom
armenian maps
ուրբաթ, 29.03.2024, 01:50


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » մարտ » 16 » Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան ջանք չի խնայում նախապայմաններ առաջադրելու համար
12:03
Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան ջանք չի խնայում նախապայմաններ առաջադրելու համար

Մարտի 15-ին իր Գերմանիա այցելության շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ՀՀ նախագահի այցելության հետ կապված հարցեր, հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Բեռլինում նախարար Նալբանդյանն այցելել է նաեւ Բունդեստագ, ուր հանդիպում է ունեցել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի եւ հանձնաժողովի անդամների հետ: Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային խնդիրների` հայ-թուրքական հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Ռուպրեխտ Պոլենցը իր ղեկավարած հանձնաժողովի անունից ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ հույս հայտնել, որ այս պատմական առիթը բաց չի թողնվի, եւ միջազգային հանրության ակնկալիքները կիրականան:

Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԳ նախարարը հյուրընկալվել է Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդում, որտեղ հանդես է եկել ՀՀ արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, պատասխանել ներկա ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքագետների, փորձագետների եւ լրագրողների բազմաթիվ հարցերին:

Խոսելով Թուրքիայից վերջին օրերին հնչող հայտարարությունների մասին` նախարար Նալբանդյանն ասել է. «Իրականում հենց Թուրքիան ջանք չի խնայում նախապայմաններ առաջադրելու, կարգավորման ճանապարհին դժվարություններ եւ խոչընդոտներ ստեղծելու համար` դրանով իսկ հարցականի տակ դնելով ողջամիտ ժամկետներ հասկացության անգամ իմաստը»: Նախարարը հույս է հայտնել, որ Թուրքիան կգիտակցի իր ներկայիս գործելաոճի հետեւանքների պատասխանատվության ծանրությունը եւ հուսախաբ չի անի միջազգային հանրությանը:

Բեռլինում Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցել է գերմանական եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսին: Բեռլինից Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով ուղեւորվել է Փարիզ:

Աղբյուրը` news.am

դիտումներ: 965 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  մարտ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner