parcom
armenian maps
ուրբաթ, 14.12.2018, 21:13


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » մարտ » 31 » Բաքուն ստիպված է ընտրություն կատարել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ
19:00
Բաքուն ստիպված է ընտրություն կատարել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ

Մոտ ժամանակներս Բաքուն ստիպված կլինի աշխարհաքաղաքական ընտրություն կատարել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ։ Ադրբեջանական Turan-ին տված հարցազրույցում այսպիսի միտք է հայտնել ԱՄՆ Անվտանգության խորհրդի նախկին նախագահ, Վաշինգտոնում Իրանի քաղաքականության կոմիտեի ղեկավար Ռայմոնդ Թանթերը։

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական սպառազինության մասին նոր համաձայնագիրը, Թանթերի խոսքով, ավելի շուտ Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օգտագործում է ենթադրում։

«Դրա հավանականությունն այժմ ավելի մեծ է, քան նույն թեմայով ռուսների եւ Բուշի վարչակազմի միջեւ եղած բանակցությունների ժամանակ»,- հայտարարել է նա։

Սակայն, ինչպես կարծում է Թանթերը, իրանական վարչակազմը Բաքվին կարող է մեղադրել երրորդ երկրի կողմից իր տարածքներն օգտագործելու երկկողմ համաձայնությունը խախտելու մեջ. «Այսպիսի իրավիճակը կարող է դրդել Ադրբեջանին՝ ընտրություն կատարել գերտերությունների միջեւ կամ խրախուսել Թեհրանին»։

«Ադրբեջանն, ավելի լավ է, համագործակցի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ, քան ընկնի Իրանի ազդեցության տակ, որը ձգտում է իսլամական հեղափոխությունը տեղափոխել Ադրբեջան»,- ամփոփել է Թանթերը։

Աղբյուրը` News.am

դիտումներ: 715 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  մարտ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner