Ազատամարտիկ. «Այդ աղ լիզողները փորձում են քարտեզ ձևավորել» - 31 Марта 2010 - Parcom
parcom
armenian maps
երկուշաբթի, 21.05.2012, 03:47


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 28

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » մարտ » 31 » Ազատամարտիկ. «Այդ աղ լիզողները փորձում են քարտեզ ձևավորել»
18:55
Ազատամարտիկ. «Այդ աղ լիզողները փորձում են քարտեզ ձևավորել»

-Մենք շատ սակավապահանջ ենք մեր կենցաղում. իմ ընկերներից և ոչ մեկը բարվոք կյանքով չի ապրում, բայց մենք չենք տրտնջում, մենք շատ գոհ ենք, որ ապրում ենք մեր հայրենիքում,-«Արմատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ասել է արցախյան պատերազմի ազատամարտիկ Պավել Մանուկյանը։

Խոսելով հայրենասիրության մասին՝ նա ասել է, թե իր հայրենիքի մեջ գծված «այս արհեստական սահմանները երբեք չի ընդունում».

-Այդ աղ լիզողները փորձում են քարտեզ ձևավորել։ Ես դա չեմ ընդունում։ Ես ընդունում եմ Նախիջևանի տարածքով պատմական մեր հայրենիքը։

Ազատամարտիկն ասել է, թե մեր երկրում իրականացվող քարոզչությունը շատ ողորմելի է.

-Հերոսանալը շատ դժվար բան է, բայց հերոս մնալը կրկնակի հերոսություն է պահանջում։ Շղարշ են նետում Պետոյի պես տղաների վրա։ Եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, թող ների ինձ համայն հայությունը, բայց մեր սուրբ Եռաբլուրը հետագայում կարող է անվանվել մեղսագործների պանթեոն։ Եթե նույնիսկ մի մատնոց հող տանք ազատագրված տարածքներից, արցախյան պատերազմում նահատակվածներին մեղսագործ կհամարենք։

Աղբյուրը` 7or.am

դիտումներ: 378 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 5.0/1
բոլոր մեկնաբանությունները: 0
Имя *:
Email:
Код *:
Որոնում

Օրացույց
«  մարտ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner


Создать сайт бесплатно