parcom
armenian maps
հինգշաբթի, 23.11.2017, 13:33


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2009 » նոյեմբեր » 30 » Ադրբեջանը Թուրքիայի` եվրաընտանիք ներխուժելու փորձերն անհիմն է համարում
15:44
Ադրբեջանը Թուրքիայի` եվրաընտանիք ներխուժելու փորձերն անհիմն է համարում
Ինչպե՞ս է գնահատվում Թուրքիայի` Եվրամիություն մուտք գործելու հնարավորությունները: Նման հարցով իր անգլիացի պաշտոնակցին է դիմել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Էրդողանի մտահոգությունները կապված են Եվրամիության նոր` ոչ  թուրքասեր նախագահ Հերման Վան Ռոմպեայի ընտրությամբ:

Ադրբեջանական «Bakililar» պարբերականը Թուրքիայի` եվրաընտանիք ներխուժելու փորձերը անհիմն է համարում, այն համոզմունքով, որ`  «Եվրամիությունը մոտակա տարիներին Թուրքիային իր կազմում ընդգրկելու միտք անգամ չունի»:

Թուրքիայի հետ կապված խնդիրները բազմազան են: Բրյուսելը դժգոհություն է հայտնում հիմնականում Թուրքիայում մարդու իրավունքների ու, ընդհանրապես, ժողովրդավարության սկզբունքների անհույս վիճակի հետ կապված:

Նշենք, որ իր հերթական ելույթներից մեկում ԵՄ նախագահը նշել էր. «Թուրքիան Եվրոպայի մասը չի կազմում և ԵՄ ընդլայնումը չի կարող իրականացվել Թուրքիայի անդամակցությամբ»:

Ռոմպեայի կարծիքով, քրիստոնեության գաղափարախոսության վրա հիմնված Եվրոպական արժեքները կվտանգվեն այն պահից, երբ նման մեծ իսլամական երկիրը, ինչպիսին  Թուրքիան է, Եվրոպական ընտանիքի անդամ դառնա:

ԵՄ վերջին հայտարարության ընթացքում ներկայացվել է այն երկրների ցանկը, որոնց մուտքը Եվրամիության համար հեռանկարային է  համարվում, որտեղ Թուրքիայի հետքն անգամ չկա:

Վերը նշված ադրբեջանական պարբերականը մեկնաբանում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման ներկայիս գործընթացն անգամ Թուրքիային չի փրկի:

ArmAr.am

դիտումներ: 844 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  նոյեմբեր 2009  »
երկերքչրքհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner