parcom
armenian maps
հինգշաբթի, 28.03.2024, 19:54


մուտք | RSS
parcom

նորություններ

հարցում
Որքանո՞վ է իրական Ադրբեջանի խոշոր սպառազինությունը
բոլոր պատասխանները: 47

Ancient Armenian Calendar Exchange Rates of Armenian Dram (AMD)
գլխավոր » 2010 » ապրիլ » 12 » Ադրբեջանում խունտայի ստեղծման ուղղությամբ ևս մի քայլ է կատարվել
11:26
Ադրբեջանում խունտայի ստեղծման ուղղությամբ ևս մի քայլ է կատարվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկիրը տանում է խունտայական կառավարման, ինչի ապացույցը վերջին 6 ամիսների ընթացքում մի քանի շրջանների գործադիր ղեկավարների պաշտոնում ոստիկանության պետերի և զինվորականների նշանակումն է: «Ազադլըգը» հայտնում է, որ Ադրբեջանի նախագահը ապրիլի 5-ին ևս մի հրամանագիր է ստորագրել, որով Ուջարի շրջանի գործադիր իշխանության ղեկավար է նշանակել Աղդաշի շրջանի ոստիկանության պետ Մեմմեդով Յաշար Գահրամանօղլուին:

Թերթը հիշեցրել է, որ Իլհամ Ալիևը ս.թ. մարտի 4-ի իր հրամանագրով Գաբալայի գործադիր ղեկավար է նշանակել Արտակարգ իրավիճակների նախարարության գնդապետ Սաբուհի Աբդուլլաևին, 2009 թ-ի նոյեմբերի 11-ին Սալյանի շրջանի ղեկավար է նշանակել գեներալ լեյտենանտ Ալիաղա Հուսեյնովին, 2009 թ-ի սեպտեմբերի 2-ին էլ Լենքորանի ղեկավար է նշանակել ոստիկանության գնդապետ Սադըգով Նիզամի Յահյաօղլուին:

Փորձագետների կարծիքով, պաշտոնապես եվրաինտեգրման ուղին ընտրած Ադրբեջանի իշխանության` զինվորական և կիսազինվորական մարդկանց քաղաքացիական կառավարման մեջ ներգրավումը երկրում այլ բան չէ, քան վարչա-հրամայական, կոշտ կառավարման կանոնների ամրպնդում և հեռացում ժողովրդավարությունից:


Աղբյուրը` Aysor.am
դիտումներ: 1040 | ավելացրել է: parcom | վարկանիշ: 0.0/0
բոլոր մեկնաբանությունները: 0
լուսանկար ավելացնել կարող են միայն գրանցված օգտագործողները
[ գրանցում | մուտք ]
Որոնում

Օրացույց
«  ապրիլ 2010  »
երկերքչրքհնգուրբշբկիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

parcom

Օրացույց
the future is tricolor










our banner